Yerevan, 27.September.2026,
00
:
00
BREAKING


Ծոցի երկրները պատերազմ են կանխատեսում Քաթարի հետ

INTERNATIONAL NEWS

«Փաստ»–ը մի քանի առիթով անդրադարձել է այն վարկածին, որ սիրիական պատերազմը, օբյեկտիվ ներքին գործոններից բացի, ավելի շատ պայմանավորված էր աշխարհաքաղաքական խնդիրներով և, այսպես կոչված, Իսլամական գազամուղով, որի շուրջ Իրանը, Սիրիան ու Իրաքը 2011–ի ամռանը պայմանագիր ստորագրեցին: Ըստ այդմ՝ կողմերը պարտավորվում էին տարեկան 40 մլրդ խոր. մետր տարողությամբ բնական գազ տեղափոխող գազամուղ կառուցել, և իրանական գազը Լիբանանի տարածքով ու Միջերկրականի ափով հասցնել ԵՄ, շուրջ 16 տրիլիոն խոր. մետր գազի ահռելի պաշարներն ուղղելով Եվրոպայի՝ առաջիկա 100–150 տարիների պահանջարկի բավարարմանը:

Հասկանալի է նաև, որ հիշյալ նախագծի իրականացումը կթուլացներ Քաթարի և Սաուդյան Արաբիայի դիրքերը ոչ միայն էներգետիկ շուկայում, այլև տարածաշրջանում ու միջազգային հարթության վրա՝ Իրանին հնարավորություն տալով իրագործել Մերձավոր Արևելքում հագեմոնիա հաստատելու իր վաղեմի երազանքը: Հետևաբար, գազի մեծ պաշարների տեր և Իրանին մրցակից այս երկրները, ինչպես նաև՝ իրանական գազի տարանցումից որևէ շահ չունեցող Թուրքիան, որտեղ վտանգվում էր նաև Բաքու–Ջեյհանի կարևորությունը, լայնամասշտաբ դիվանագիտական, ֆինանսական, ռազմական աջակցություն ցուցաբերեցին Սիրիայի վարչակարգի դեմ կռվող զինյալներին ու իսլամիստներին՝ օգտվելով ԱՄՆ–ի և Իսրայելի հովանավորությունը վայելող մեկ այլ ծրագրի առկայությունից:

Ըստ այլընտրանքային այդ նախագծի, հատկապես իրանյան պատժամիջոցների պայմաններում, հենց Քաթարի՛ բնական գազն էր անցնելու Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Սիրիայի տարածքով, այնուհետ՝ Լիբանանով, Իսրայելով ու Թուրքիայով հասնելու էր Եվրոպա (գազամուղն, այսինքն, Սիրիայի Հոմս քաղաքում էր բաժանվելու 3 մասի՝ 1–ին հատվածն ուղղելով Լիբանան, 2–րդը՝ սիրիական Տարտուս նավահանգիստ, 3–րդը` Թուրքիայի Միջերկրական ծովափ, որից հետո՝ Եվրոպա):

Կան, իհարկե, վարկածներ, թե ինչու, ԱՄՆ–ն ընկրկեց Իրանին շարունակաբար ճնշելու պլաններից, իսկ էքսնախագահ Բարաք Օբաման, փչացնելով հարաբերությունները Իսրայելի ու Արաբիայի հետ, ոչ միայն որոշեց հավանություն տալ Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելուն, այլև թուլացրեց ճնշումը լիբանանյան Հըզբոլլահի նկատմամբ, որի՝ սիրիական պատերազմում գործող կողմ դառնալը մեծ երևակայություն չէր պահանջում: Բայց այս հարցն այժմ չքննարկենք և միայն նշենք, որ ԱՄՆ–ում այսօր էլ կան շրջանակներ, որոնք, հատկապես Ասադի ռազմական հաջողության ֆոնին, համոզված են, որ հիշյալ նախագիծը հնարավոր էր կյանքի կոչել միայն իրանական պատժամիջոցների և Իսրայելի միջոցով Հըզբոլլահին ճնշելու միջոցով, ինչը որոշակիորեն նաև ռուսների ձեռքերը կկապեր Սիրիայում: Ինչ վերաբերում է Եվրոպային՝ այսօր այստեղ քիչ չեն փորձագետները, որոնք տարակուսանք են հայտնում ԱՄՆ գլխավորած կոալիցիային եվրոպական անդամագրմանը՝ պնդելով, թե գնալով լկտիացող Թուրքիային շրջանցող, նաև Եվրոպային ուղղակիորեն սպառնացող տեռորիզմի ֆինանսավորման մեջ գլխովին թաթախված երկրներին զսպող գազամուղն իրենց փաստացի շատ ավելի էր ձեռնտու:

Ըստ էության, հետին թվով շփոթության մեջ էր հայտնվել նաև Քաթարը, որը հաճախ տարածաշրջանի սևագործը հեղինակելով՝ հայտնվեց ոչ միայն պատժամիջոցներից ազատ և Հարավային Փարսի հանքավայրերում իրեն նոր հավակնություններ ներկայացնող Իրանին դեմ հանդիման, այլև պատշաճորեն չհատուցվեց դաշնակիցներից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ տարածաշրջան կատարած այցի ընթացքում հայտնվելով ձեռնունայն փոքր եղբոր կարգավիճակում: Չխոսենք արդեն Թուրքիայի մասին, որը կանգնեց ոչ միայն կոտրած տաշտակի, այլև հենց իր քթի տակ նոր քրդական պետական միավորման՝ Ռոժանայի ձևավորման փաստի առաջ, միաժամանակ հարվածներ ստանալով ՆԱՏՕ–ի ամերիկյան ու եվրոպական դաշնակիցներից:

Ահա այս ընթացքում, իսկ Ծոցի երկրների պնդմամբ՝ շատ ավելի վաղ շրջանում է, որ Քաթարում շտապեցին չբարձրաձայնվող նորմալ հարաբերություններ հաստատել Իրանի հետ, իսկ Սիրիայում Ասադի հաջողությունների ֆոնին և Իրանի պահանջով, զգալիորեն նվազեցրին ջիհադիստների օժանդակությունը: Արդյունքում բռնկվեց Ծոցի ճգնաժամը, Քաթարը մեղադրվեց ահաբեկչության ֆինանսավորման, այլ երկրների գործերին միջամտելու մեջ, և միայն Իրանն էր, որ օգնության հասավ Դոհային՝ վերջինիս պարեն ու անհրաժեշտ այլ ապրանքներ մատակարարելով:

Հասկանալով, որ միմյանց մեղադրելիս՝ Ծոցի երկրները նաև հին ու միայն իրենց չառնչվող կոմպրոմատներ են իրար դեմ հանում, ԱՄՆ–ն որոշեց այս կոնֆլիկտում ոչ թե կողմ, այլ միջնորդ դառնալ: Հատկապես, որ՝ Քաթարում ամենամեծ ռազմաբազան ունի, և Դոհան էլ ամերիկյան զենքի վերջին գնորդը չէ տարածաշրջանում: Քաթարը, սակայն, իրեն հասցված վիրավորանքը չկամեցավ մոռանալ: Եվ ահա երեկ Եգիպտոսի, Հորդանանի և Արաբիայի մամուլը գրեց, թե՝ օգտվելով ստեղծված իրավիճակից, Իրանն ու Քաթարը երկկողմանի նոր համաձայնագիր են պատրաստվում ստորագրել վիճելի Հարավային Փարսի շահագործման վերաբերյալ, իսկ դրանից բացի՝ Դոհան համաձայնել է Իրանի՝ Կասպից ծոցի 15 հանքավայրերն իրեն հանձնելու պահանջին, ինչը կարող է տխուր նախադեպ դառնալ Կասպից ծոցում Իրանի հետագա ընդարձակման համար:

Հավանաբար իրենց իշխանությունների ուղերձը տեղ հասցնելով՝ Ծոցի մամուլը այժմ էլ Դոհայի ռեժիմը հեղաշրջելու անհրաժեշտությունը վեր հանեց՝ Քաթարի էմիրին համեմատելով Փհենյանի բռնակալի հետ: Եվ, ստացվում է,մեր քթի տակ նոր հակամարտություն է հասունանում, և այս փաստն է, որ այս պահից սկսած՝ պիտի նաև մեր իշխանություններին մտահոգի:

 

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead