Սեպտեմբերի 16-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ
SOCIETYԱնկախության տոնին ընդառաջ՝ սեպտեմբերի 16-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ, որի շրջանակում պատշաճ տեսքի կբերվեն մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից տարածքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Համաքաղաքային շաբաթօրյակին կներգրավվեն Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, կրթօջախների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցներին կտրվեն բահեր, ձեռնոցներ, պարկեր և անհրաժեշտ այլ պարագաներ:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



