Yerevan, 13.April.2026,
00
:
00
BREAKING


Ամերիկյան զենքը միջազգային նոր սկանդալի կիզակետում

INTERNATIONAL NEWS

Երեկ համացանցում ակտիվորեն էին քննարկվում, հավանաբար, թուրքական հատուկ ծառայությունների կողմից նկարահանված կադրերը, որոնցում պարզ երևում էր, թե ինչպես է Սիրիայի ամերիկյան բազաներ ժամանում զենքով բեռնավորված մոտ 150 բեռնատար մեքենաներից կազմված շարասյունը:

Բնականաբար, թուրքական փորձագետները համոզված են, որ զենքի նոր խմբաքանակը նախատեսված է քուրդ գրոհայինների համար, որոնք պիտի սեպտեմբերի 10–ին հայտարարված «Ջազիրայի փոթորիկ» նոր ռազմական օպերացիայի հիմնական կողմ հանդիսանան: Ավելին՝ նրանք այլևս համոզված են, որ ԱՄՆ–ի հիմնական նպատակը ոչ թե ԴԱԻՇ–ի դեմ պայքարն է, այլ այնպիսի քրդական պետական միավորի ձևավորումը, որը միանգամից չորս երկրի՝ Սիրիայի, Թուրքիայի, Իրանի և Իրաքի ռեսուրսառատ տարածքներ կընդգրկի՝ այդկերպ ԱՄՆ–ին հնարավորություն տալով հաստատվել տարածաշրջանում, կառավարել այն ուզածի պես և իր ձեռքը վերցնել Մերձավոր Արևելքի էներգետիկ շուկան: Սրանից բացի՝ Թուրքիայում նաև պնդում են, որ քրդերին տրամադրվող ամերիկյան զենքը շատ հաճախ ոչ միայն իրենց, այլև եվրոպական սև շուկաներում է հայտնվում՝ ծաղկեցնելով զենքի անօրինական վաճառքով զբաղվող անձանց բիզնեսը: Եվ եթե Թուրքիայի դեպքում կարելի էր մտածել, որ ինչ–ինչ կոնսպիրոլոգիական տեսության, կամ՝ նենգափոխման հետ գործ ունենք, ցավոք, նույն բանը չենք կարող ասել ամերիկյան ու եվրոպական աղբյուրների վերաբերյալ:

Երեկ, օրինակ, ոչ միայն միլիարդավոր դոլարներ արժեցող զենքի՝ առանց այդ էլ անհանգիստ տարածաշրջան տեղափոխման վերաբերյալ տեղեկությունները հաստատվեցին Foreign Policy–ի, OCCRP–ի՝ Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի ուսումնասիրության կենտրոնի, ինչպես նաև՝ Լրագրողական հետաքննությունների բալկանյան ցանցի միջոցով, այլևս պարզ դարձավ, որ մինչ այս նոր չափաքանակիտրամադրումը՝ ԱՄՆ–ն արդե՛ն իսկ մոտ երկու միլիարդ դոլար արժողությամբ զենք է տրամադրել քրդերին:

Մտահոգիչը, սակայն, ոչ թե այս տեղեկությունն է, որ առանց այդ էլ պարզ էր, ոչ թե դաշնակիցներին, իբր, հակաահաբեկչական պայքարում օգնելու՝ ԱՄՆ գործելակերպը, որով էլ Պենտագոնը բացատրում է տեղի ունեցողը, այլ այն, որ ամերիկյան զենքը շատ հաճախ իսկապես էլ Արևելյան Եվրոպայի սև շուկայում, կամ՝ ահաբեկչական ձեռքերում է հայտնվում: Տխուր փաստ, որը հակասության մեջ է մտնում և՛ միջազգային իրավունքի, մասնավորապես՝ ՄԱԿ–ի կողմից հաստատված զենքի վաճառքի կանոնակարգի, և՛ ամերիկյան օրենսդրության հետ, որի պահանջով՝ նման մատակարարումների պարագայում Պենտագոնն անպայման պիտի կոնկրետ հասցեատեր և վերջնական օգտագործող ամրագրի: Մի բան, որ այստեղ տարիներ շարունակ չեն արել, թեպետ՝ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը OCCRP–ին ինչ–ինչ բանավոր և անհամոզիչ հավաստիացումներ է ներկայացրել:

Չխոսենք արդեն այն մասին, որ հիշյալ աղբյուրները կոնկրետ փաստեր ունեն նաև այն մասին, որ ԱՄՆ–ն շատ հաճախ զենքի մատակարարման համար նաև Արևելյան Եվրոպայի, Ղազախստանի, Վրաստանի և Ուկրաինայի ռազմարդյունաբերության օգնությանն է դիմում, ինչը, փաստորեն, էլ ավելի է դժվարացնում հսկողությունը: Ավելին՝ Foreign Policy–ն գրում է նաև Պենտագոնի մեծաքանակ պատվերների պատճառով՝ այս երկրներում զենքի պատրաստման ստանդարտների նշաձողն իջեցնելու, ինչպես նաև այն մասին, որ շատ հաճախ գործարանները ստիպված են լինում Պենտագոնի հետ նման պատվերներ կնքելու համար գումարներ վճարել ինչ–որ անհասկանալի միջազգային միջնորդների...

Էջը պատրաստեց Գոհար Սիմոնյանը

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding