Վիվառոն Կամի ակումբի ծննդյան տոնակատարությանը հանդես կգա անակնկալներով
SOCIETYԵրևանում հայտնի Կամի ակումբը նշում է իր 10 ամյակը: Տոնակատարությունը անցկացվելու է մեծ շուքով սեպտեմբերի 16-ին, Մոսկվա կինոթատրոնի հարակից տարածքում: Երևանի երաժշտական գիշեր միջոցառումը սկսվելու է ժամը 18:00-ից, որին կազրող են մասնակցել բոլոր ցանկացողները: Ելույթ կունենան շատ հայտնի կատարողներ և հատուկ հրավիրված հյուր:
Վիվառոն Կամիի հետ համագործակցում է ակումբի հիմնադրումից ի վեր և իր գործընկերոջ տարեդարձին մասնակցելու է բազում անակնկալներով:
Լինելով համերգի, և ընդհանրապես ողջ միջոցառման գլխավոր հովանավորներից մեկը, Վիվառոն տոնակատարության ընթացքում անցկացնելու է տարբեր խաղարկություններ, հնարավորություն տալով ներկաներին շահել մինչև 10.000 դրամ գումարային մրցանակներ: Սակայն Վիվառոն միայն դրամական նվերներով չի սահմանափակվելու: Միջոցառման ժամանակ խաղարկվելու է նաև 2 պլանշետ, որոնք շահողներին կհանձնվեն հենց տեղում՝ է՛լ ավելի հաճելի դարձնելով տոնական մթնոլորտը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



