Yerevan, 27.September.2026,
00
:
00
BREAKING


Թուրքիան հրաժե՞շտ է տալիս ՆԱՏՕ–ին

INTERNATIONAL NEWS

Past.am-ը տեղեկացավ.

ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտնել է, որ Մոսկվան ու Անկարան ստորագրել են С–400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագիրը: Նրա խոսքով, «պայմանագիրը պատրաստվում է իրագործման»: Նաև մանրամասնել է. «С–400–ը ամենաբարդ համակարգերից է, կազմված մի ամբողջ շարք տեխնիկական միջոցներից: Այնպես որ, կան բազմաթիվ նրբություններ: Կարող եմ միայն երաշխավորել, որ տվյալ պայմանագրով ընդունված բոլոր որոշումները խստիվ համապատասխանում են մեր ռազմավարական շահերին: Իսկ պայմանագիրը մեկնաբանելու գերակա իրավունքը պատկանում է պատվիրատուին»:

Մի քանի օր առաջ էլ Թուրքիայի նախագահ Էրդողանն էր հայտարարել, որ Անկարան արդեն փոխանցել է համակարգերի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարի առաջին կանխավճարը. «Կողմերը եկել են համաձայնության և ստորագրել են պայմանագիրը: Ռուսաստանը պատրաստ է դրա իրականացմանը»: Ընդ որում, թուրքական կողմը հատուկ նշել է, որ Մոսկվան Անկարային է փոխանցելու նաև С–400–ի տեխնոլոգիան: «Այդպիսով, Թուրքիան որոշիչ և բազմանշանակ քայլ է կատարում դեպի Ռուսաստանը: Իսկ Մոսկվայի համար «Աքույա» ատոմակայանի կառուցման նախագծից հետո զենիթային այդ համակարգերի ծրագրված մատակարարումները միտված են դեպի Թուրքիա ավելի խորը «ներթափանցելուն»,– կարծում է վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:

Նոր զենքի առկայությունը Անկարայի ռազմական ստրատեգներին կստիպի էական շտկումներ կատարել սեփական ռազմական դոկտրինում, որոնք համապատասխան կլինեն այդ զենքի չափանիշներին և մարտական այն նոր խնդիրների կատարմանը, որոնց համար էլ դրանք կօգտագործվեն: Իսկ դա նշանակում է, որ С–400–ի գործարքը ոչ միայն շահութաբեր բիզնես է, այլ նաև համագործակցություն, որի հետևանքները կարող են տարածվել այլ ոլորտների վրա նույնպես: Մյուս կողմից էլ, ինչպես գրել է թուրքական «Sabah» թերթը, «մի երկրից, որտեղ 1962 թ. Կարիբյան ճգնաժամի օրերին ԱՄՆ–ն տեղակայել էր «Յուպիտեր» հրթիռներ ընդդեմ Ռուսաստանի, Թուրքիան դառնում է ՆԱՏՕ–ի առաջին երկիրը, որին Ռուսաստանը տալիս է С–400 համակարգեր»:

1985 թ.–ից Անկարան սկսել է ակտիվորեն փողեր ներդնել ռազմական տեխնոլոգիաների մշակման բնագավառում՝ արդյունաբերության համապատասխան ոլորտները զարգացնելու նպատակով, ինչպես նաև նրա համար, որ բավարարի պաշտպանության բնագավառում երկրի պահանջները: Միևնույն ժամանակ Թուրքիան հասկանում է, որ թե՛ տեխնիկական, թե՛ ֆինանսական նկատառումներից ելնելով՝ սեփական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար բավարար հզորություններ չունի: Ուստի նախընտրել է համատեղ արտադրանքի մշակման պայմանագրեր կնքել այլոց, նախևառաջ, արևմտյան գործընկերների և երկրների հետ: Ներկայում ռազմատեխնիկական ոլորտի նրա պահանջների 50 տոկոսն ապահովվում է ներքին արտադրանքի հաշվին: Բայց երկիրը չունի հակաօդային պաշտպանության մեծ հեռահարության համակարգեր, որոնք անկախ կլինեին ՆԱՏՕ–ից:

Նախկինում դա Թուրքիային ձեռնտու էր: Հիմա արդեն՝ ոչ: «Առաջին օրը չէ, որ Անկարան համագործակցում է Վաշինգտոնի հետ, ու հնարավոր է՝ Մերձավոր արևելքի առաջին երկրներից է, որն զգացել է տարածաշրջանում ԱՄՆ–ի ազդեցության թուլացումն ու Ռուսաստանի դերի ուժգնացումը: Ուստի նրա աստիճանական շրջադարձը դեպի Ռուսաստան միանգամայն տրամաբանական է, թեպետ անոմալ է ՆԱՏՕ–ի հետ համագործակցության տեսանկյունից: Ո՞վ է պատրաստվում հարձակվել նրա վրա: Նախկինում պնդում էին, որ դա կարող է լինել Ռուսաստանը կամ Սիրիան: Իսկ հիմա՞»,– հարց է բարձրացնում Ս. Տարասովը:

2015–ի նոյեմբերին Ռուսաստանը С–400 համակարգեր էր տեղակայել Սիրիայի Խմեյմիմ ավիաբազայում: Այն ժամանակ պարզ էր, որ Ռուսաստանն այդպես արձագանքեց թուրք զինվորականների կողմից իր Су–24 կործանիչի ոչնչացմանը: Իսկ երբ Իրանն է ցանկանում ստանալ համապատասխան համակարգեր՝ նույնպես պարզ է, քանի որ նրան բացահայտորեն սպառնում են ռմբակոծել այն օբյեկտները, որոնք համարում են իրանական միջուկային ծրագրի մասնակից:

Մոսկվան սպառնալիք չի տեսնում Անկարային С–400 համակարգեր մատակարարելու հարցում, չնայած Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է: Թեպետ հասկանում է, որ այդ համակարգերի հայտնվելը Թուրքիայում կարող է լրջորեն ազդել Մերձավոր արևելքում և ընդհանրապես աշխարհում գլոբալ անվտանգության հարցերի վրա:

«Ինչ էլ ասեն, Անկարայի գործողությունները փաստում են ՆԱՏՕ–ում եղած ճգնաժամը, թեև Թուրքիան առայժմ ցանկություն չի հայտնում լքելու այդ դաշինքը՝ հույս ունենալով նրա ներուժն օգտագործել իրականացնելու իր ամբիցիոզ քաղաքականությունը տարածաշրջանում: Ու հենց իր սեփականը, ոչ թե պրոարևմտյանը: Բացի սիրիական ճգնաժամից, Անկարան դարձել է Պարսից ծոցում ծավալվող ճգնաժամի մասնակից, դաշնակից է դարձել Իրանի հետ: Առավել համոզիչ թվացող վարկածներից մեկն այն է, որ այս գործարքով Թուրքիան լուծում է ոչ թե ռազմական, այլ շատ կոնկրետ քաղաքական հարցեր՝ բարձրացնել իր կարգավիճակը ՆԱՏՕ–ում, դառնալ դաշինքի միակ անդամը (չհաշված ԱՄՆ–ն), որն ունի ՀՕՊ հզոր համակարգ: Առայժմ այսքանը»,– համարում է վերլուծաբանը:

 Արփի Սահակյան

 

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead