Yerevan, 23.February.2026,
00
:
00
BREAKING


Թուրքիան հրաժե՞շտ է տալիս ՆԱՏՕ–ին

INTERNATIONAL NEWS

Past.am-ը տեկացավՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտնել է, որ Մոսկվան ու Անկարան ստորագրել են С–400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագիրը: Նրա խոսքով, «պայմանագիրը պատրաստվում է իրագործման»: Նաև մանրամասնել է. «С–400–ը ամենաբարդ համակարգերից է, կազմված մի ամբողջ շարք տեխնիկական միջոցներից: Այնպես որ, կան բազմաթիվ նրբություններ: Կարող եմ միայն երաշխավորել, որ տվյալ պայմանագրով ընդունված բոլոր որոշումները խստիվ համապատասխանում են մեր ռազմավարական շահերին: Իսկ պայմանագիրը մեկնաբանելու գերակա իրավունքը պատկանում է պատվիրատուին»:

Մի քանի օր առաջ էլ Թուրքիայի նախագահ Էրդողանն էր հայտարարել, որ Անկարան արդեն փոխանցել է համակարգերի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարի առաջին կանխավճարը. «Կողմերը եկել են համաձայնության և ստորագրել են պայմանագիրը: Ռուսաստանը պատրաստ է դրա իրականացմանը»: Ընդ որում, թուրքական կողմը հատուկ նշել է, որ Մոսկվան Անկարային է փոխանցելու նաև С–400–ի տեխնոլոգիան: «Այդպիսով, Թուրքիան որոշիչ և բազմանշանակ քայլ է կատարում դեպի Ռուսաստանը: Իսկ Մոսկվայի համար «Աքույա» ատոմակայանի կառուցման նախագծից հետո զենիթային այդ համակարգերի ծրագրված մատակարարումները միտված են դեպի Թուրքիա ավելի խորը «ներթափանցելուն»,– կարծում է վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:

Նոր զենքի առկայությունը Անկարայի ռազմական ստրատեգներին կստիպի էական շտկումներ կատարել սեփական ռազմական դոկտրինում, որոնք համապատասխան կլինեն այդ զենքի չափանիշներին և մարտական այն նոր խնդիրների կատարմանը, որոնց համար էլ դրանք կօգտագործվեն: Իսկ դա նշանակում է, որ С–400–ի գործարքը ոչ միայն շահութաբեր բիզնես է, այլ նաև համագործակցություն, որի հետևանքները կարող են տարածվել այլ ոլորտների վրա նույնպես: Մյուս կողմից էլ, ինչպես գրել է թուրքական «Sabah» թերթը, «մի երկրից, որտեղ 1962 թ. Կարիբյան ճգնաժամի օրերին ԱՄՆ–ն տեղակայել էր «Յուպիտեր» հրթիռներ ընդդեմ Ռուսաստանի, Թուրքիան դառնում է ՆԱՏՕ–ի առաջին երկիրը, որին Ռուսաստանը տալիս է С–400 համակարգեր»:

1985 թ.–ից Անկարան սկսել է ակտիվորեն փողեր ներդնել ռազմական տեխնոլոգիաների մշակման բնագավառում՝ արդյունաբերության համապատասխան ոլորտները զարգացնելու նպատակով, ինչպես նաև նրա համար, որ բավարարի պաշտպանության բնագավառում երկրի պահանջները: Միևնույն ժամանակ Թուրքիան հասկանում է, որ թե՛ տեխնիկական, թե՛ ֆինանսական նկատառումներից ելնելով՝ սեփական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար բավարար հզորություններ չունի: Ուստի նախընտրել է համատեղ արտադրանքի մշակման պայմանագրեր կնքել այլոց, նախևառաջ, արևմտյան գործընկերների և երկրների հետ: Ներկայում ռազմատեխնիկական ոլորտի նրա պահանջների 50 տոկոսն ապահովվում է ներքին արտադրանքի հաշվին: Բայց երկիրը չունի հակաօդային պաշտպանության մեծ հեռահարության համակարգեր, որոնք անկախ կլինեին ՆԱՏՕ–ից: Նախկինում դա Թուրքիային ձեռնտու էր: Հիմա արդեն՝ ոչ:

«Առաջին օրը չէ, որ Անկարան համագործակցում է Վաշինգտոնի հետ, ու հնարավոր է՝ Մերձավոր արևելքի առաջին երկրներից է, որն զգացել է տարածաշրջանում ԱՄՆ–ի ազդեցության թուլացումն ու Ռուսաստանի դերի ուժգնացումը: Ուստի նրա աստիճանական շրջադարձը դեպի Ռուսաստան միանգամայն տրամաբանական է, թեպետ անոմալ է ՆԱՏՕ–ի հետ համագործակցության տեսանկյունից: Ո՞վ է պատրաստվում հարձակվել նրա վրա: Նախկինում պնդում էին, որ դա կարող է լինել Ռուսաստանը կամ Սիրիան: Իսկ հիմա՞»,– հարց է բարձրացնում Ս. Տարասովը:

2015–ի նոյեմբերին Ռուսաստանը С–400 համակարգեր էր տեղակայել Սիրիայի Խմեյմիմ ավիաբազայում: Այն ժամանակ պարզ էր, որ Ռուսաստանն այդպես արձագանքեց թուրք զինվորականների կողմից իր Су–24 կործանիչի ոչնչացմանը: Իսկ երբ Իրանն է ցանկանում ստանալ համապատասխան համակարգեր՝ նույնպես պարզ է, քանի որ նրան բացահայտորեն սպառնում են ռմբակոծել այն օբյեկտները, որոնք համարում են իրանական միջուկային ծրագրի մասնակից:

Մոսկվան սպառնալիք չի տեսնում Անկարային С–400 համակարգեր մատակարարելու հարցում, չնայած Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է: Թեպետ հասկանում է, որ այդ համակարգերի հայտնվելը Թուրքիայում կարող է լրջորեն ազդել Մերձավոր արևելքում և ընդհանրապես աշխարհում գլոբալ անվտանգության հարցերի վրա:

«Ինչ էլ ասեն, Անկարայի գործողությունները փաստում են ՆԱՏՕ–ում եղած ճգնաժամը, թեև Թուրքիան առայժմ ցանկություն չի հայտնում լքելու այդ դաշինքը՝ հույս ունենալով նրա ներուժն օգտագործել իրականացնելու իր ամբիցիոզ քաղաքականությունը տարածաշրջանում: Ու հենց իր սեփականը, ոչ թե պրոարևմտյանը: Բացի սիրիական ճգնաժամից, Անկարան դարձել է Պարսից ծոցում ծավալվող ճգնաժամի մասնակից, դաշնակից է դարձել Իրանի հետ: Առավել համոզիչ թվացող վարկածներից մեկն այն է, որ այս գործարքով Թուրքիան լուծում է ոչ թե ռազմական, այլ շատ կոնկրետ քաղաքական հարցեր՝ բարձրացնել իր կարգավիճակը ՆԱՏՕ–ում, դառնալ դաշինքի միակ անդամը (չհաշված ԱՄՆ–ն), որն ունի ՀՕՊ հզոր համակարգ: Առայժմ այսքանը»,– համարում է վերլուծաբանը:

Արփի Սահակյան

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue