Ամերիկացիների ավելի քան 60 տոկոսի կարծիքով՝ ժամանակն Է, որ Քլինթոնը թոշակի անցնի
INTERNATIONAL NEWSԱմերիկացիների ավելի քան 60 տոկոսը կարծում Է, թե ժամանակն Է, որ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու եւ երկրի նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը հեռանա քաղաքականությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Rasmussen Reports ընկերության կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման տվյալները:
Հաշվետվության հրապարակումը ժամանակի առումով համընկել Է Քլինթոնի «Ինչ տեղի ունեցավ» գրքի թողարկման հետ, որում նա ներկայացնում Է 2016 թվականի ընտրություններում իր պարտության պատճառները: Ընդ որում՝ նա իր անհաջողության համար մեծապես մեղադրում Է ընտրարշավի հաղթող Դոնալդ Թրամփին, կուսակցության գծով մրցակից սենատոր Բեռնի Սանդերսին, ինչպես նաեւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին: Սպասվում Է, որ շուտով Քլինթոնը ԱՄՆ-ում գովազդային շրջագայություն կսկսի՝ հաջակցություն իր գրքի:
Հարցման տվյալների համաձայն, դրա մասնակիցների 61 տոկոսը կարծում Է, թե ժամանակն Է, որ Քլինթոնը հեռանա քաղաքականությունից: Հարցվածների գրեթե կեսը (49 տոկոսը) վստահ Է, որ նրա քաղաքական գործունեությունը վնասում Է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանը, իսկ 21 տոկոսը հակառակ կարծիքն ունի: Ամերիկացիների 44 տոկոսը Քլինթոնի պարտությունը բացատրում Է նրա թեկնածության թուլությամբ, իսկ 40 տոկոսը՝ «արտաքին պատճառներով»:
Հարցումը սեպտեմբերի 10-11-ին անցկացվել Է հազար պոտենցիալ ընտրողների շրջանում: Վիճակագրական սխալանքը կազմում Է 3 տոկոսային կետ:
Ավելի վաղ Հիլարի Քլիթոնը CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել Է, որ չի պատրաստվում այլեւս իր թեկնածությունն առաջադրել պետության ղեկավարի պաշտոնի համար: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ չի ավարտում քաղաքական գործչի կարիերան, քանի որ «դա կապված Է ԱՄՆ-ի ապագայի հետ»: Պատասխանելով տանուլ տրված ընտրություններից մեկ տարի անց իր վիճակի վերաբերյալ հարցին, Քլինթոնն ասել Է. «Առաջվա պես շատ ցավալի Է : Դա ինձ տառապանքներ Է պատճառում»:
Ավելի վաղ Քլինթոնը խոստովանել Է, որ գլխավոր սխալը, որն իրեն թույլ չտվեց հաղթանակ տանել ընտրություններում, դարձավ իր անձնական փոստը աշխատանքային գրագրության համար օգտագործելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



