Քիչ առաջ ԱԱԾ-ն բերման ենթարկեց քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին
SOCIETYArmlur.am-ը գրում է.
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ Երևանում ԱԱԾ-ն մեծ շուքով, հատուկ օպերացիայով բերման է ենթարկել քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանին՝ Արտյոմ Կանևսկոյին:
Ինչն է պատճառը, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Չի բացառվում, որ Ազգային անվտանգության ծառայության այս օպերացիան կապված է սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած սպանության հետ:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդում տվեց այն մասին, որ վնասազերծվել է մի խումբ, որը նախապատրաստում էր հեղինակություն Դոն Պիպոյի` Արթուր Ասատրյանի սպանությունը: Ու միանգամից վարկած առաջ քաշվեց, թե պատվիրատուն Արտյոմ Կանևսկոյն է:

Ի դեպ, ուշագրավն այն էր, որ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, պահելով պետական մարմինների հետ հարաբերությունների սուբորդինացիան, իր կողմից բացահայտված խմբին, այսպես ասած, հանձնեց իրավապահներին:

ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ խմբին ոչ թե ոստիկանությունն էր հայտնաբերել, այլ Դոն Պիպոյի մարդիկ: Իսկ ինչ արեցին իրավապահները: Մեծ հաշվով՝ ոչինչ: Բավարարվեցին միայն Կանեւսկոյի թիկնազորին «վնասազերծելով» և մեծ աղմուկ բարձրացնելուց հետո անհասկանալի պատճառաբանությամբ բաց թողնելով: Ասում էին, թե զենք-զինամթերք են հայտնաբերել մեքենաներում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



