Հյուսիս-հարավ ավտոճանապարհի երկրորդ և երրորդ տրանշների աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2019-ին
SOCIETYՀյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի առաջին տրանշի աշխատանքներն ավարտված են, սակայն այն դեռևս շահագործման հանձնված չէ: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տռղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «Այն դեռ երաշխիքային սպասարկման մեջ է, և դեռևս չի վճարվել 3 միլիոն դոլարից մի փոքր ավել գումար: Առկա թերություններն այսօր կապալառուն իր հաշվին ուղղում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:
Մարտիրոսյանի խոսքով՝ երկրորդ և երրորդ տրանշների աշխատանքները շարունակվում են Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջոցներով: Նախարարը նշեց, որ պայմանագրով նախատեսված է, որ երկրորդ և երրորդ տրանշների աշխատանքները պայմանագրով նախատեսվում է ավարտել 2019թ-ին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



