Yerevan, 13.April.2026,
00
:
00
BREAKING


Քաթարին ուղղված պահանջները կրճատվել են

INTERNATIONAL NEWS

Մինչ Թուրքիայի Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադրվում է հուլիսի 23–24–ին դիվանագիտական շրջագայության մեկնել Քաթար, Քուվեյթ և Սաուդյան Արաբիա՝ նպատակ ունենալով բարելավել հարաբերությունները Քաթարի ճգնաժամում ներգրավված երկրների միջև, հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Միացյալ Արաբական Էմիրությունների և Բահրեյնի ներկայացուցիչները Կահիրեում հրավիրված հանդիպման ընթացքում կրճատել են Քաթարին ուղղված վերջնագրում ներառված 13 պահանջները՝ դրանց թիվը հասցնելով 6–ի:

Իսրայելական լրատվամիջոցները երեկ մեջբերում էին ՄԱԿ–ում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Աբդալլա ալ–Մուալիմի խոսքը, ըստ որի՝ այժմ արաբական աշխարհն ավելի շատ կենտրոնացած է ահաբեկչության ու անջատողականության դեմ պայքարի, ահաբեկչության ֆինանսավորման դադարեցման և ահաբեկիչներին ապաստան տալու խնդիրների վրա: «Քաթարը պետք է դադարեցնի նման գործունեությունը և հեռու մնա սադրանքներից»,– հայտարարել է ՄԱԿ–ում Արաբիայի ներկայացուցիչը՝ հավելելով, թե վստահ է, որ այդ սկզբունքները ընդունելի կլինեն բոլորի համար: Միաժամանակ՝ դիվանագետը շեշտը դրել է հատուկ վերահսկողական մեխանիզմի ներդրման անհրաժեշտության վրա, որի արդյունքում միայն բոլորը կհամոզվեն Քաթարի հետագա անմեղության հարցում և նշել է, թե «դա սկզբունքային հարց է, որի շուրջ չեն կարող զիջումներ լինել»:

Ալ–Մուալիմը նաև նշել է, թե Ծոցի երկրները մի կողմ են դրել նաև Քաթարի Ալ–Ջազիրա հեռուստակայանի փակման նախապայմանը, և քանի որ նրա խոսքը հնչել է հայտարարության, ոչ թե հարցազրույցի մակարդակում, բնականաբար, որևէ լրագրող ի վիճակի չի եղել հակադարձել՝ հիշեցնելով, որ Ալ–Ջազիրան փակելու նախապայմանի վերացումը ոչ թե Ծոցի բռնապետների բարեհոգության, այլ ՄԱԿ–ի կտրուկ արձագանքի արդյունքն էր: Դեռ այս ամսվա սկզբին ՄԱԿ–ի գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ–Հուսեյնը կոշտ կերպով անդրադարձավ այս հարցին՝ իր ներկայացուցչի շուրթերով դիմելով արաբական քառյակին: «Անկախ նրանից՝ դուք դիտում եք այն, հավանում եք, համաձայն եք դրա խմբագրական դիրքորոշումների հետ, թե ոչ, Ալ–Ջազիրայի արաբական ու անգլիական ալիքներն օրինական հեռարձակում են ապահովում և ունեն միլիոնավոր դիտողներ: Դրանք փակելու պահանջն անընդունելի հարձակում է խոսքի ու կարծիքի ազատ արտահայտման իրավունքի նկատմամբ»,– ճեպազրույցի ընթացքում ասել էր Հուսեյնի վարչության աշխատակից Ռուպերտ Քոլվիլը՝ հուսալով, որ ուղերձը հասցեատերերին կհասնի:

Դրանից մեկ օր առաջ անդրադառնալով Վաշինգտոն փոստում հրապարակված լուրին, թե՝ ԱՄԷ–ն է կոտրել Քաթարի կառավարության կայքը և այնտեղ կեղծ հայտարարություն տարածել Իրանին տարածաշրջանային անվտանգության երաշխավոր դիտարկելու վերաբերյալ, Քաթարի հանրային կապերի գրասենյակի տնօրեն Սեյֆ Բեն Ահմեդ Ալե Սանին ասել է, որ «դա միջազգային օրենքների, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի, Արաբական պետությունների լիգայի, Իսլամական համագործակցության կազմակերպության և ՄԱԿ–ի համաձայնությունների խախտում է, ինչի կապակցությամբ դատախազության հետաքննությունը կշարունակվի, և այդ քայլի հեղինակների դեմ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն»:

Հետաքրքիր է, որ անմիջապես հետո ԱՄԷ–ի արտաքին հարցերով խորհրդատու նախարար Անվար Ղարղաշը և ԱՄՆ–ում Էմիրությունների դեսպան Յուսեֆ Ալ–Աաթիբեն հերքեցին այս մեղադրանքը, բայց, ինչպես երևում է, այս խմորը դեռ շատ ջուր կտանի:

Էջը պատրաստեց Գոհար Սիմոնյանը

Հայտնում է past.am-ը.

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding