Վոլինկինի թաքնված տաղանդը
ANALYSIS
Ժամանակին Վրաստանից արտաքսված, այնուհետ ՀՀ դեսպան նշանակված Վոլինկինին ՌԴ նախագահը մրցանակ է շնորհել: Չգիտենք արդոք այդ մրցանակը ունի հիմնավոր առիթ, թե պարզապես մրցանակների շարքում նրա հերթն էր հասել: Բայց պիտի փաստել մի բան, որ Հայաստանում դեսպանի աշխատանքը ռուսական շահերն առաջ տանելու առումով բացասական են: Բացասական են ոչ միայն մեր, այլև ռուսական կողմի համար, որի հայաստանյան ներկայացուցչությունը ոչ միայն չի կարողանում ադեկվատ վարք դրսևորել հատկապես դժվար իրավիճակներում: Դեսպանը աչքի է ընկնում Հայաստանի, հայաստանյան ընդդիմության և հասարակության մասին արհամարհական հայտարարութուններով, ռուսական ուղղվածութուն ունեցող ընդդիմադիրների հետ հանդիպումներով:
Այս իմաստով պիտի փաստենք, որ մեր հայացքն ու ռուսական հայացքը Վոլինկինի արդյունավետությանը տարբեր են: Մենք դատում ենք աչքի առաջ եղած փաստերով, որոնք խոսում են դեսպանի դեմ: Ռուսական կողմի համար առավել կարևոր են կուլիսային արդյունքները, որի համար էլ Վոլինկինը պետական պարգևի է արժանանում: Իսկ թե որոնք են այդ կուլիսային արդյունքները, դժվար չէ գլխի ընկնել, հատկապես երբ 2013թ.ից հետո դեսպան նշանակված Վոլինկինի պաշտոնավարման շրջանը համընկավ ռուսական կողմից Հայաստանի վրա ահռելի ճնշման հետ:
Վոլինկինին պարգևատրելը, եթե այն հերթական պարգևատրում չէ, խոսում է այն մասին, որ կա գործունեության մի տեսակ, անտեսանելի մի տեսակ, որի համար Վոլինկինից շնորհակալ են: Եվ մեծ հաշվով դժվար չէ գլխի ընկնել ինչ գործունեության մասին է խոսքը:
Արտակ Ասլանյան




















































