ՄԱԿ գերագույն ներկայացուցիչ․ Հյուսիսային Կորեան չի ուզում միջուկային պատերազմ սկսել
INTERNATIONAL NEWSՀյուսիսային Կորեան չի ուզում միջուկային պատերազմ սկսել ու աշխարհը չի փորձում գահընկեց անել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընին։ Այս մասին հայտնել է զինաթափման հարցերով ՄԱԿ գերագույն ներկայացուցիչը՝ Իձումի Նակամիցուն։
Նրա խոսքով՝ կա իրավիճակի խաղաղ լիցքաթափման հույս։ «Չեմ կարծում, թե ԿԺԴՀ-ն միջուկային պատերազմ է ուզում սկսել»,- ասել է նա Ժնեւում մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա հայտնել է, որ ՄԱԿ ներկայացուցիչները կապ են պահպանել բոլոր կողմերի հետ ու դրանցից ոչ մեկը, այդ թվում Հյուսիսային Կորեան, ճգնաժամի ռազմական լուծումը հնարավոր չի համարում։
«Դա չափից աղետալի է»,- ասել է նա։ «Ես կարծում եմ, որ մենք հասկանում ենք ռազմական էսկալացիայի հետեւանքները։ Ահա թե ինչու ենք շարունակում ասել ձեզ, որ դա չի կարող լուծում լինել»։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



