Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է շուրջ երկու տասնյակ հանցագործություն
SOCIETYՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` հոկտեմբերի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը, կողոպուտի երեք դեպքից` երկուսը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է գողության եւ խարդախության` վեցական, յուրացման երեք և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման մեկ և գողության չորս դեպք:
Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային յոթ պատահար, ինչի հետևանքով յոթ մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



