Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Սահակաշվիլին կաթվածի է հասցնում Կիևին

INTERNATIONAL NEWS

Վրաստանի էքս–նախագահ, ուկրաինական Մայդանի ակտիվիստ, Օդեսայի նախկին նահանգապետ, անձամբ նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից քաղաքացիություն ստացած ու նրա կողմից էլ քաղաքացիությունից զրկված Միխեիլ Սահակաշվիլին սեպտեմբերի 10–ին իսկական մուկնուկատու խաղաց Կիևի հետ: Մի քանի օր առաջ նա հայտարարել էր, որ պատրաստվում է Ուկրաինա մտնել լեհական Կրակովեց անցակետից, բայց հանկարծ նստեց Պերեմիշլ քաղաքից Կիև ուղևորվող արագընթաց գնացքը և որոշեց ճանապարհի գեղեցկությամբ զմայլվելով հասնել Կիև:

Նրա այդ ձեռնարկը, սակայն, խափանվեց այն պատճառով, որ Ուկրաինական երկաթուղու ղեկավարությունն ուղղակի արգելեց Պերմիշլ–Կիև գնացքի ուղևորափոխադրումը, ինչի առնչությամբ նախկին վարչապետ, այժմ Բատկիվշինա կուսակցության նախագահ Յուլիա Տիմոշենկոն, որն ուղեկցում էր Սահակաշվիլուն, հայտարարեց, որ «Պորոշենկոն փաստացի գերի է վերցրել գնացքի ուղևորներին»:

Դրանից հետո Սահակաշվիլին կրկին հայտարարեց նախնական պլանին վերադառնալու մտադրության մասին, բայց շփոթեցնելով տեղի սահմանապահներին, որոնք հայտարարել էին, թե թույլ չեն տա, որ Սահակաշվիլին սահման հատի, փոխեց ուղղությունը և հասնելով Շեգինի անցակետ՝ իր անունը վանկարկող և ամուր պատ կազմած ամբոխի ուղեկցությամբ մտավ Ուկրաինա: Ավելի ուշ նա ուղեկիցների հետ միասին մեկնեց Լվով, որտեղ ի սարսափ իշխանությունների՝ հանրությունը նրան դիմավորեց ծափահարություններով ու քաջալերանքի տարբեր վանկարկումներով:

Միևնույն ժամանակ Ուկրաինայի իրավապահ մարմինները հանդես եկան ամենատարբեր հայտարարությամբ: Նախ՝ գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն խոստացավ, որ բոլոր նրանք, ովքեր օգնել են Սահակաշվիլուն՝ սահմանն ապօրինի հատելու և իրավապահներին մարմնական վնասվածքներ հասցնելու գործին, խստորեն կպատժվեն: Ապա նաև ՆԳ նախարար Արսեն Ավագովը հայտարարեց, թե Սահակաշվիլին այժմ գործելու երկու տարբերակ ունի միայն՝ կամ վերադառնալ Շեգինի անցակետ և օրենքի համաձայն երկիր մուտք գործելու արտոնություն ստանա, կամ՝ իբրև փախստական, անցնել Միգրացիոն ծառայություն և սպասել գործի քննությանը: Ընդ որում, Ավագովը նույնպես շանթ ու որոտ տեղաց Սահակաշվիլուն օգնած անձանց հասցեին՝ վերջիններիս առաջարկելով արդեն իսկ կազմված քրեական գործի տիրույթում ինքնակամ այցելել ոստիկանություն: Իսկ որ ամենակարևորն է՝ Ավագովն անկարկեց, որ Կիևը պատրաստվում է կատարել բարեկամ երկրի պահանջը և Սահակաշվիլուն Վրաստանին արտահանձնել: 

Ի պատասխան՝ Սահակաշվիլու փաստաբանը հայտարարեց, թե ոչ ոք չի կարող իր պաշտպանյալի նկատմամբ բռնի գործողություններ իրականացրել, քանի որ, իբրև որևէ այլ երկրի քաղաքացիություն չունեցող անձ, նա հավելյալ պաշտպանության տակ է գտնվում նաև միջազգային իրավունքի տեսանկյունից: Բայց էլ հակադարձում ստացավ վարչապետ Գրոյսմանի կողմից, որը Սահակաշվիլու անօրինական քայլը գնահատեց իբրև Ուկրաինայի պետականության վրա արված հարձակում:

Ինչպես կլուծվի խնդիրը, և ինչպես կարձագանքի աշխարհը կատարվածին՝ դեռ պարզ չէ, բայց փաստ է, որ Սահակաշվիլին ի վիճակի է առանց այդ էլ երերացող իշխանությունների համար գլորման վեմ դառնալ՝ նույնիսկ իր անձով չպայմանավորված պատճառներով նոր Մայդան կամ՝ իշխանափոխություն հրահրելով:

Էջը պատրաստեց Գոհար Սիմոնյանը

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference