Դինքի ծննդյան օրը կկայանա «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի հանձնման արարողությունը
CULTURE
Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 15–ին արդեն իններորդ անգամ տեղի կունենա ամենամյա «Հրանտ Դինք» միջազգային մրցանակի հանձնման արարողությունը: Մրցանակն ամեն տարի հանձնվում է մեկ մարդու և մեկ կազմակերպության, ովքեր Թուրքիայում կամ երկրից դուրս պայքարում են խտրականությունից, ռասիզմից և բռնությունից զերծ աշխարհի համար, սեփական իդեալների համար պատրաստ են ռիսկի գնալ, օգտագործում են խաղաղության լեզուն և նման կերպ խրախուսում և ոգեշնչում են մյուսներին:
Մրցանակաբաշխության այս տարվա ժյուրիի կազմում ընդգրկված են 2016 թվականի մրցանակակիր, Մալավիից ակտիվիստ Թերեզա Կաչիդամոտոն և Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի ղեկավար Էթիեն Բալիբարը: Ժյուրիի անդամներն են նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Էրիստոֆ Դելուարը, «Հրանտ Դինք» հիմնադրամի ղեկավար Ռաքել Դինքը, ռեժիսոր Ատոմ Էգոյանը, մտավորական Միշել Մարիանը, գրող Մուրաթան Մունգանը:




















































