ՍԱՍ–ի ձայնագրության փաստով հարուցված քրգործի կարճումը կանխատեսելի էր
SOCIETYՕրերառաջհայտնիդարձավ, որՀատուկքննչականծառայությունըորոշումէկայացրելկարճելՍԱՍ–իձայնագրությանփաստովհարուցվածքրեականգործը՝ «հանցակազմիբացակայությանհիմքով»։
Հիշեցնենք, որ ապրիլի 13–ին մամուլում հրապարակվեց մի ձայնագրություն, որը բացահայտում էր խորհրդարանական ընտրություններից առաջ ձայներ հավաքագրելու մեխանիզմը: Այսպես, ձայնագրության մեջ մի տղամարդ «ՍԱՍ» ընկերության աշխատակիցներին հորդորում էր խորհրդարանական ընտրություններում ձայն բերել Արտակ Սարգսյանի համար և ապա սպառնում ձայն չբերողներին աշխատանքից ազատել:
Այս որոշման ընդունումը դարձավ վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը: Նման որոշման ընդունման հետ կապված Past.am-ը լսել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանի մեկնաբանությունը, ում համար այս որոշումը բավական սպասելի էր:
– Գործի նման ընթացքը սպասելի էր և կանխատեսելի, զարմանալի կլիներ որևէ այլ արգացում ։ ՍԱՍ–ի, Զիբիլիքսի, դպրոցների տնօրենների գործերը մի մեծշղթայի փոքրիկ մասնիկներն էին։Այս գործերի կարճումը վկայում է, որ ամբողջ համակարգը ներգրավված է եղել ընտրական գործընթացներում և ՛ընտրակաշառքների բաժանման, և՛վարչական լծակների չարաշահմանմ եջ։Հետևապես, եթե սրանք են խաղի կանոնները հանրապետականների համար, առանձին «բռնվածները» խիստ պատիժ չեն կրի։
– Այս դեպքում կարծես թե առհասարակ պատիժ չեն էլ կիրառում:
– Եթե խոսում ենք իրավական պատասխանատվության մասին, միանշանակ՝ չեն կրի։
– Այլ ի՞նչ պատիժ կարող են ստանալ:
– Կա նաև ներքին, այսպես կոչված «ճիշտ ու սխալի» ինստիտուտը: Այս դաշտում հնարավոր են որոշակի ներքին գզվռտոցներ՝ ելնելով առաջացած խնդիրներից։ Այնուամենայնիվ, նույնիսկ եթե նման պրոցես լինի, հանրությունը այդ մասին չի իմանա։
Նշենք, որ ձայնագրության հրապարակումից երկու օր անց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել էր ուղարկել այն ՀՔԾ՝ հանգամանքները պարզելու նպատակով: Եվ ձայնագրության հրապարակումից վեց օր անց՝ ապրիլի 19–ին, հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 154–րդ հոդվածի 2–րդ մասով: Այս հոդվածը ենթադրում է թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով։ Նման հանցանք կատարելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



