Գյուղերում անասունների մասսայական մորթ է սկսվել
SOCIETYPast.am-ը տեղեկացավ. Գեղարքունիքի մարզում անասունների մասսայական մորթ է սկսվել: Խոտի բերքն այս տարի մարզում պակաս է: Գյուղացիները, չկարողանալով բավարար քանակի անասնակեր կուտակել, այսօր արդեն սկսում են խոշոր ու մանր եղջերավորներին սպանդի ենթարկել: Ցրտաշունչ ձմեռն ու գարնան եղանակային անակնկալները փչացրել են բերքը: Մեկ հակ խոտի արժեքը տատանվում է 1200–1500 դրամի սահմաններում: Խոտի քիչ բերքի ու բարձր գնի պատճառով ֆերմերներն այսօր ստիպված են կրճատել անասունների գլխաքանակը:
«7–8 ամիս մեր շրջանում ձմեռ է, առանց այն էլ այստեղ անասնապահությունը խստաշունչ ձմռան պատճառով ձեռնտու չէ, իսկ այս տարի էլ ընդհանրապես խոտ չկա: Մարդ կա 5–6 անասուն ունի, նա կարա՞ էդքան անասունի համար խոտ առնի, պետք է վարկ վերցնի խոտ առնի, դե էդ դեպքում կսնանկանա, դրա համար սաղ սկսկել են ունեցած անասունները վերացնել: Եթե մարդ կա 2 անասուն էր նախատեսում ծախել, այսօր եղած 4–ն էլ ծախում է»,– պատմեց Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ Վիրաբ Բաղդասարյանը:
Խոտը Երանոսում նույնպես պակաս է. գյուղի բարձրադիր հատվածներում այն ընդհանրապես այս տարի չի եղել: Նախորդ տարվա համեմատ խոտը 60–70%–ով այստեղ քիչ է:
«Ոչ մեկը խոտ գրեթե չի առել, ինչ հավաքել ենք մեր դաշտերից՝ դա է, մարդիկ սաղ, սաղ՝ կով է, ոչխար է ծախում են»,– դժգոհեց երանոսցի Ժորա Ժամհարյանը:
ԸնթացիկտարումԳեղարքունիքիմարզումարձանագրվելէբերքատվությանցածրարդյունք:
Մարզպետարանից փոխանցած տվյալներով՝ այս տարի արտադրվել է 67916 տոննա հացահատիկ, 208000 տոննա կարտոֆիլ, 37000 տոննա բանջարեղեն և 280000 տոննա խոտ:
Շիրակցիների հաշվարկով` խոտը նախորդ տարվա համեմատ պակաս է 20–30%–ով: Մարզի Մեծ Մանթաշում խոտ գրեթե չկա, եղածի գին էլ բարձր է: Անասնակերի հարցում Մեծ Մանթաշում դժվար տարի է սպասվում: «Խոտի մի տուկը 1200 դրամ է, պատկերացնո՞ւմ եք` ինչ վիճակ է»,– բողոքեցին գյուղացիները:
Անասնակերն այս տարի պակաս է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Այս տարի անձրևները քիչ են եղել, այն ազդել է խոտի առատության վրա: Անասնակերի թանկացումը անասնապահության վրա էական ազդեցություն կունենա: «Անասնակերը թանկացել է, կաթի մթերման գինն` իջել: Մի տուկ խոտը 1200 դրամ է, մի լիտր կաթը` 100 դրամ: Անկայուն գներով կաթի մթերումը մեզ ձեռնտու չէ, քանի որ արած ծախսերը չեն արդարացվում, բայց այլընտրանքային տարբերակ էլ չունենք»,– բորբոքվեցին մեր զրուցակիցները:
Այստեղնույնպեսնախատեսումենձմռաննախաշեմինանասնագլխաքանակըկտրուկկրճատել:
Մանյա Պողոսյան



