Yerevan, 23.March.2026,
00
:
00
BREAKING


«Մանանա» թեյերն արտահանվում են Ռուսաստան և վաճառքի ծավալները գնալով աճում են

SOCIETY

«Մանանա» թեյերի աջակցությամբ օրերս Հայաստան էր ժամանել աշխարհի ամենահայտնի սոմելյեներից մեկը` Ֆրանկ Թոմասը, ով կրում է Եվրոպայի և Ֆրանսիայի լավագույն սոմելյեի տիտղոսը: Այցի շրջանակներում Ֆրանկ Թոմասը մասնակցեց ընկերության կողմից արտադրված «Մանանա» օրգանական թեյերի համտեսին, ծանոթացավ հայկական թեյաբույսերի վերամշակման և փաթեթավորման յուրահատուկ տեխնոլոգիային:  Սոմելյեն բարձր գնահատեց «Մանանայի» արտադրանքը և խորհուրդներ ներկայացրեց թե ինչպես կարելի է էլ ավելի ընդգծել հայկական բնական թեյի յուրահատուկ համը և բուրմունքը, սննդի և այլ խմիչքների հետ հետաքրքիր համադրություններ ստանալու համար: 

«Մանանա» ապրանքանիշը բավականին հայտնի ու պահանջված է շուկայում: Այն առանձնանում է իր համային որակներով, հետաքրքիր համադրություններով և պատրաստման տեխնոլոգիայով: Ընկերությունն օգտագործում է միայն բարձրադիր գոտիներից հավաքած խոտաբույսերը և, կիրառելով հատուկ տեխնոլոգիա,  տեսակավորումմշակումչորացնում է դրանք, որից հետո պատրաստում է յուրահատուկ թեյախառնուրդներ և մատուցում թեյի սիրահարներին:

Ինչպես նշեց ձեռնարկության տնօրեն Տիգրան Սահակյանը, չորանոցի հատակն ունի խոնավությունը կլանող հատկություն, որը թույլ է տալիս թեյաբույսերը երկու անգամ ավելի արագ չորացնել՝  չկորցնելով դրանց օգտակարությունն ու բժշկական հատկությունները:  Ի դեպ` ընկերությունն աշխատում է օրգանիկ սերտիֆիկացման կառույցների հսկողության ներքո՝ նրանց կողմից մշտական ստուգայցերով: Ապրանքանիշի օրգանիկ սերտիֆիկացումը համապատասխանում է Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի պահանջներին:

«Մանանա» թեյերի արտադրության մեջ օգտագործվում է ավելի քան 15 խոտաբույս` դաղձ, նանա, երիցուկ, արևքուրիկ, անթառամ, ռեհան, վարդ և այլն: Հումքի մթերումը կատարվում է Հայաստանի բարձրադիր գոտիների համայնքների գյուղացիների ներգրավմամբԱյժմ բույսերի հավաքման գործընթացին մասնակցում է ավելի քան 160 որակավորված վայրի քաղի մասնագետ, բայց տնօրինության պլաններում է ընդլայնելինչպես արտադրության ծավալները, այնպես էլ աշխատակիցների թիվը՝ հասցնելով մինչև 600-ի: Արտադրության ընդլայնմանն ու նոր աշխատեղերի ստեղծմանը նպաստում են նաև արտադրանքի արտահանման հնարավորությունները: Արդեն մի քանի ամիս է, ինչ «Մանանա» թեյերն արտահանվում են Ռուսաստան և վաճառքի ծավալները գնալով աճում են: Այս տարվա հոկտեմբերին թեյերի առաջին խմբաքանակը կարտահանվի նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, իսկ մոտ ապագայում` ԱՄՆ, Գերմանիա և Ֆրանսիա:

Այժմ ընկերությունում իրականացվում են վերազինման աշխատանքներ, որպեսզի հնարավորություն լինի նաև սկսել չրերի արտադրություն: Չրերի արտադրության գաղափարն առաջացել է հենց սպառողի պահանջարկից, ով, բացի օրգանական թեյից, ցանկանում է ձեռքբերել հայկական համեղ և անարատ չորամրգեր:

«Մանանա ապրանքանիշն ունի երկար տարիների պատմություն, որի ընթացքում գրանցվել են շատ հաջողություններ: Ընկերության բարձրորակ արտադրությունը ընդլայնելու համար առաջացավ ֆինանսական ներդրումների անհրաժեշտություն: Յունիբանկի հետ համագործակցության շնորհիվ ընկերությունն ամբողջովին վերազինվեց և այժմ գտնվում է ISO ստանդարտներին համապատասխան սերտիֆիկացման փուլում, որպեսզի արտադրանքն ընդունելի լինի ինչպես Արևմտյան Եվրոպայի երկրներում, այնպես էլ` ԱՄՆ-ում: Ընդամենը երեք ամսվա ընթացքումհաջողվեց վերակազմակերպել և արտադրություն, և արտահանում», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ Արարատ Ղուկասյանը:

Արտահանումը խթանելու և նորանոր շուկաներ գրավելու համար ընկերությունը համագործակցում է «Վելֆյուժն» միջազգային ընկերության հետ, որը մասնագիտացված է սննդի արտադրության նորարար տեխնոլոգիաների և մարքեթինգի ոլորտում: «Ի թիվս այլ նախագծերի, հատուկայս համագործակցության շրջանակներում ստեղծել ենք աշխարհում առաջին մեղրային թեյ: Անարատ մեղրի հետ են խառնված Հայաստանումաճող բույսերը: Այն կարող եք օգտագործել ինչպես, օրինակ, նախաճաշին` որպես սնունդ,  այնպես էլ` որպես թեյ, ավելացնելով վրան տաքջուր», - նշեց «Վելֆյուժն» ընկերութան տնօրեն Զոհրաբ Մինասյանը:

Մեղրային թեյը  առաջին անգամ հանրությանը կներկայացվի այս տարվա նոյեմբերին` Հնդկաստանում կայանալիք ցուցահանդեսին: 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California