Կիևում մետրոյի 4 կայարան է փակվել ծխի տարածման պատճառով
INTERNATIONAL NEWSԿիևի մետրոպոլիտենը սահմանափակել է գնացքների երթևեկությունը որոշ ուղղություններով ծխի տարածման պատճառով: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով մետրոյի մամլո ծառայությանը, 4 կայարան է փակվել:
Այսօր ավելի վաղ հաղորդում էր ստացվել մետրոյի մեկ այլ գծում ծխի հայտնվելու մասին, իսկ կայարարններից մեկում գնացքի վագոն է բռնկվել: Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայություններից շեշտել են, որ մետրոպոլիտենի բոլոր աշխատակիցներն էլ գիտեն, թե ինչ է պետք անել նման դեպքերում և տարհանել են ուղևորներին:
Կիևի մետրոպոլիտենի թվիթերյան հաղորդագրության համաձայն՝ ներկա պահին փակ են «Պետրովկա», «Տարաս Շևչենկոն», «Կոնտրակտովայա», «Փոստային հրապարակ» կայարանները:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



