ԱՄՆ փոխնախագահը խոստացել է ահաբեկչությունը ջնջել երկրի երեսից
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն մտադիր է շարունակել պայքարն ահաբեկչության դեմ: Ինչպես հաղորդում է Russia Today-ը, այս մասին 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ոգեկոչման արարողության ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը:
«Մենք մեծ հաջողությունների ենք հասել, մեր վճռականությունն ավելի ուժեղ է, քան երբևէ, և ես խոստանում եմ, որ միասին մենք կպայքարենք ահաբեկչության սպառնալիքը երկրի երեսից վերացնելու համար», - ասել է փոխնախագահը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը մասնակցել են զոհերի ոգեկոչման արարողությանն ու լռության րոպե անցկացել Սպիտակ տան այգում:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
4
Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



