Ռուսաստանում շները հոշոտել են 2-ամյա փոքրիկին. երեխան մահացել է
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Իրկուտսկի մարզի Վիխորևկա քաղաքում երկու շուն հոշոտել են փոքրիկ երեխային, ինչի հետևանքով փոքրիկը մահացել է:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությանը, երկու տարեկան տղայի մարմինը գտել են հարևան հողատարածքում՝ կենդանիների կծածների բազմաթիվ հետքերով:
Հարևանները պատմել են, որ շների տիրոջը բազմիցս նկատողություն են արել կենդանիների ագրեսիվության պատճառով, սակայն տղամարդը որևէ գործողություն չի ձեռնարկել:
Հարցաքննության ժամանակ շների տերը խոստովանել է իր մեղքը: Կենդանիներին վերացրել են, քանի որ դրանք վտանգ էին ներկայացնում շրջապատի համար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



