Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իոսիֆ Կոբզոնին
SOCIETYՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Պետական դումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:
«Հարգելի՛ Իոսիֆ Դավիդի,
Ընդունեք շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր 80-ամյակի առթիվ:
Կատարողական վարպետությունը, վառ անհատականությունն ու յուրօրինակ բեմական շնորհը բերել են Ձեզ արժանի ճանաչում նախկին Խորհրդային միության ամբողջ տարածքում եւ դրա սահմաններից դուրս: «Իոսիֆ Կոբզոնի երգերը» տարածում են սիրո եւ բարության գաղափարները, ստեղծում են մի ամբողջ դարաշրջան, որի ժամանակակիցն ենք մենք:
Ձեր արվեստը օգնում է մարդկանց հաղթահարել արհեստականորեն իրենց բաժանող սահմանները: Ձեր բեմական գործունեությունը իսկական չափանիշ է սկսնակ էստրադային երգիչների համար:
Ձեր արվեստը շատ սիրում եւ բարձր են գնահատում Հայաստանում, որի հետ Դուք կապված եք ամուր եւ անկեղծ բարեկամական կապերով: Ձեր ստեղծագործական միությունն ու համատեղ արարումը հայ ժողովրդի այնպիսի հայտնի զավակների հետ, ինչպիսիք են՝ Առնո Բաբաջանյանը, Գեորգի Գարանյանը, Կոնստանին Օրբելյանը, Միքայել Թարիվերդիեւը, Ալեքսեյ Հեքիմյանը եւ այլք, հանգեցրել են երաժշտական այնպիսի ստեղծագործությունների ստեղծմանը, որոնք հայտնի են ամենուր, որտեղ հնչում է ռուսերենը:
Չեմ կարող նաեւ չնշել Ձեր ակտիվ քաղաքական, հասարակական եւ բարեգործական գործունեությունը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն եւ լավ տրամադրություն»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:



