Պակիստանի վարչապետ․ Պակիստանցի պաշտոնյաների դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումը հակաարդյունավետ է
INTERNATIONAL NEWSՊակիստանցի պաշտոնյաների դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումը ու ռազմական օգնության կրճատումը հակաարդյունավետ է։ Այս մասին հայտնել է Պակիստանի վարչապետ Շահիդ Հական Աբբասին՝ նշելով, որ դա կվնասի ահաբեկչության դեմ երկու երկրների պայքարին, հայտնում է Reuters-ը։
«Մենք պայքար ենք իրականացնում ահաբեկչության դեմ։ Այն ամենն, ինչ վատացնում է մեր ջանքերը, միայն կվնասի ԱՄՆ ջանքերին»,- ասել է Աբբասին։
ԱՄՆ ներկայացուցիչները մասնավոր կարգով հայտնում են, որ նշանակետային պատժամիջոցներն ուղղված են լինելու պակիստանցի պաշտոնյաների դեմ, որոնք կապեր ունեն ծայրահեղական խմբերի հետ ու Պակիստանի վրա ճնշում գործադրելու նպատակով քննարկվող բազմաթիվ տարբերակների մի մասն են։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



