Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


ԵՄ-ն աջակցում է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումներին. Պյոտր Սվիտալսկի

INTERNATIONAL NEWS

Եվրամիությունը մեծ ներդրումներով օժանդակում է Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմիններին և տեղական նախաձեռնություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը ՀՀ-ում վարչատարածքային կառավարման բարեփոխումներին» թեմայով խորհրդաժողովի ժամանակ այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ նա նշեց, որ այդ և տեղական ինքնակառավարման խնդիրը Հայաստանում մեծագույն կարևորություն ունեն։

«ԵՄ-ն հավատացած է, որ շատ կարևոր է սուբսիդիարության (փոխլրացման) սկզբունքը։ Դրանով կառուցված է կառավարման եվրոպական մոդելը։ Սուբսիդիարությունը պարզ իմաստով նշանակում է, որ խնդիրները պետք է լուծվեն հնարավորինս ցածր մակարդակում։ ԵՄ-ն շատ մեծ ներդրումներով օժանդակում է տեղական ինքնակառավարման մարմիններին և տեղական նախաձեռնություններին։ Մենք հավատացած ենք, որ ներկայումս Հայաստանում գործադրվող ջանքերը, որոնք միտված են վարչատարածքային բարեփոխումներին՝ շատ կարևոր են։ Մենք, որպես Եվրոպական միություն, առաջարկել ենք մեր լիարժեք օժանդակությունն այս նախաձեռնությանը, աշխատել ենք Կառավարության հետ նոր ռազմավարության պատրաստման ուղղությամբ։ Այն նախատեսված է տարածքային զարգացման համար»,- ընդգծեց Սվիտալսկին և հավելեց, որ մեծ օժանդակություն է ցուցաբերվում փորձնական ծրագրերին, որոնք ուղղված են համայնքապետարանների կամ տեղական համայնքների ուժեղացմանը։

«Համայնքների խոշորացումն ինքնանպատակ չէ, և սա ճանապարհի սկիզբն է։ Այն պետք է կոնկրետ նպատակի ծառայի՝ տարածքային կառավարումը դարձնել ավելի արդյունավետ՝ ծառայեցնելով այն Հայաստանի շարքային քաղաքացիների շահերին։ ՀՀ քաղաքացիներն են, որ ի վերջո գնահատելու են այս բարեփոխման օգտակարությունը։ Կարծում եմ՝ հայերը մի շատ կարևոր հիմք են դնում շատ կարևոր աշխատանքի համար։ Մենք շատ դրական ենք գնահատում այն միտքը, որ կառավարությունն իր ծրագրով նախատեսում է ինչ-որ նոր լիազորություններ փոխանցել տեղական ինքնակառավարման մարմիններին։ Հայաստանի ՏԻՄ-երը կարող են այս բեռը կրել, իրականացնել իրենց գործառույթները և ճիշտ արդյունքներ ստանալ»,- ասաց Պյոտր Սվիտալսկին։

Քաղաքացիական հասարակության դերի մասին խոսելով՝ ԵՄ դեսպանը նշեց, որ հասարակության դերը շատ կարևոր է վարչատարածքային բարեփոխումների շրջանակներում։

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն էլ նշեց, որ Հայաստանի՝ եվրոպական մի շարք հիմնարար փաստաթղթերի, մասնավորապես, Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային միանալուց հետո, ՀՀ կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրել օրենսդրության փոփոխության, համայնքների լիազորությունների տարանջատման ուղղությամբ՝ ապահովելով նաև անհրաժեշտ ֆինանսական միջոցներով: 

«ԵՄ օժանդակությամբ ընդունել ենք ռազմավարություն, ընդունել ենք մարզերի ռազմավարությունները, իսկ առաջիկայում կհրապարակվի գործառնական ծրագիրը: Մենք արդեն իրականացնում ենք պիլոտային տարածաշրջանային զարգացման ծրագրերը, որոնք ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում օժանդակություն են մեր երկրին: Արդեն իսկ մտածում ենք տարածքային կառավարման նոր հայեցակարգի մասին: Աշխատանքներ են գնում խոշորացման արդյունքում համայնքներին նոր լիազորությունների փոխանցման ուղղությամբ: Կառավարության ծրագրում այդ լիազորությունների ընդհանուր նկարագիրը տրված է, հստակ քաղաքական կամք է դրսևորված՝ դրանք արդեն 2018 թվականից իրացվեն: Ունենք պայմանավորվածություն և մոտ ապագայում կներկայացնենք ավելի կոնկրետ քայլերի հաջորդականությունը կամ փոքր ճանապարհային քարտեզ»,- նշեց ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալը:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference