Աֆղաններն Ադրբեջան են փախչում
INTERNATIONAL NEWSՕգոստոսի դրությամբ Աֆղանստանի ավելի քան 500 քաղաքացիներ Ադրբեջանում փախստականի կարգավիճակ են ստացել ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատի կողմից: Այս մասին «Sputnik Ադրբեջանին» հայտնել է ՄԱԿ կոմիսարիատի Բաքվի գրասենյակի գլխավոր խորհրդական Էլսեւեր Աղաեւը:
Փախստականի կարգավիճակի համար դիմողների շարքում հիմնականում Աֆղանստանում «Թալիբանի» ռեժիմից փախած անձինք են: Օգոստոսին Ադրբեջանում գրանցվել է 564 աֆղան: Ադրբեջանում ապաստան է հայցել եւս 132 աֆղանցի, որոնց գործերը ներկայումս քննվում են:
Աղաեւի խոսքով՝ եթե նախկինում ըստ թվի չեչեն փախստականներն էին երկրում առաջին տեղը գրավում, ապա հիմա այս դիրքում են Աֆղանստանից եկածները, որոնք կազմել են ընդհանուր թվի ավելի քան 50 տոկոսը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



