Ֆերմենտավորված թեյի չինացի արտադրողները մտադիր են դատի տալ բլոգերին
INTERNATIONAL NEWSՖերմենտավորված թեյի արտադրողները չինական Յունան նահանգից, մտադիր են դատի տալ բլոգեր Ֆան Շիմինյային՝ նրանց արտադրած թեյի վնասակարության մասին հոդվածի պատճառով։
Հայցի գումարը կարող է կազմել 6 միլիոն յուան՝ մոտ 923 հազար դոլար։ Ֆան Շիմինը կրթությամբ կենսաքիմիկոս է, նա Չինաստանում հայտնի է, որպես ակտիվիստ, որը դեմ է տարբեր ոլորտների խաբեություններին։ Ավելի վաղ նա հրապարակել էր «Թեյը կանխո՞ւմ է, թե առաջացնում է քաղցկեղ» վերնագրով հոդված, որում նշել էր, որ հանրահայտ թեյը կարող է ունենալ քաղցկեղածին էֆեկտ։
Պուեր թեյ արտադրողների ասոցացիան համարում է, որ նման հայտարարություններն անհիմն են, ու դրանք լրջորեն վնասել են իրենց հեղինակությանը ու կարող են նվազեցնել վաճառքը։ Թեյ արտադրողները պահանջում են, որ ակտիվիստը ջնջի այդ հոդվածը, հրապարակավ ներողություն խնդրի ու վեց միլիոն յուան փոխհատուցում վճարի նահանգի ֆերմերներին։



