Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպանը Հորդանանում ներկայացրել է Հայաստանի առաջնայնությունները Մերձավոր Արևելքում

POLITICS

Հորդանանում հոկտեմբերի 20-21-ին անցկացվեց ԵԱՀԿ Միջերկրածովյան խորհրդաժողովը, որին մասնակցում էին ԵԱՀԿ անդամ պետությունները և Միջերկրածովյան գործընկեր պետությունները: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, խորհրդաժողովին Հայաստանը նե րկայացնող ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումները և առաջնայնությունները Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, մասնավորապես` Սիրիայում անվտանգության, հայկական համայնքների պաշտպանության, բռնի ծայրահեղականության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, միջկրոնական և միջէթնիկ երկխոսության վերաբերյալ:

Դեսպան Կիրակոսյանը խորը մտահոգություն հայտնեց Մերձավոր Արևելքում տարբեր կրոնների և ազգերի ներկայացուցիչների խաղաղ գոյակցության ավանդույթների վերացման ու քրիստոնյաների նկատմամբ բռնությունների իրականացման առնչությամբ: Այդ համատեքստում ՀՀ դեսպանը բարձր գնահատեց Հորդանանի օրինակը, որը հայտնի է իր կրոնական և էթնիկ բազմազանությամբ: Արման Կիրակոսյանը երախտագիտություն հայտնեց Հորդանանի իշխանություններին և ժողովրդին` Հայոց ցեղասպանությունը վերապրածներին ապաստան և վերածննդի հնարավորություն տրամադրելու համար:

Դեսպան Կիրակոսյանն ընդգծեց, որ տարածաշրջանում, հատկապես` Սիրիայում, բռնի ծայրահեղականության, միջազգային ահաբեկչության, այդ թվում` օտարերկրյա ահաբեկիչ մարտնչողների առաջնային թիրախ են դարձել էթնիկ և կրոնական փոքրամասնությունները, ներառյալ՝ քրիստոնյաները: Նա դատապարտեց Սիրիայում հայաբնակ Քեսաբ քաղաքի նկատմամբ ահաբեկիչների հարձակումներն ու Հալեպում և Դեյր Զորում հայկական եկեղեցիների ոչնչացումը՝ ընդգծելով կապը նախկինում մարդկության նկատմամբ գործած հանցանքների անպատժելիության և դրա արդյունքում ներկայումս տարածաշրջանում դրանց կրկնության միջև:

Հայկական կողմը կարևորեց ԵԱՀԿ մասնակից պետությունների և Միջերկրածովյան գործընկեր պետությունների համագործակցությունը և համատեղ ջանքերը միջազգային ահաբեկչության, մասնավորապես` «Իսլամական պետություն», «Ալ Նուսրա ճակատ» և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևում թվարկված այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: ՀՀ դեսպանն ընդգծեց, որ միայն միջազգային հանրության համատեղ ջանքերով է հնարավոր դիմակայել այդ մարտահրավերին և կանխարգելել կրոնական և էթնիկ փոքրամասնությունների զանգվածային ոչնչացումը ու ցեղասպանությունը: Գործնական քայլերի առումով հայկական կողմը կարևորեց ահաբեկչական կազմակերպությունների կողմից Սիրիայում և Իրաքում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հարձակումների նպատակով ԵԱՀԿ մասնակից պետությունների տարածքի օգտագործման կանխարգելումը և քրիստոնյաների ու կրոնական այլ փոքրամասնությունների նկատմամբ բռնությունների հետաքննությունը և պատժումը:

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6