Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Արևելյան քարեր հայ-ռուսական «բոստանում»

ANALYSIS

Լրիվ նոր ասպեկտներ են ի հայտ գալիս Հայաստանի՝ Իրանի ու Չինաստանի հետ հարաբերությունների ընդլայնման հանդեպ ռուսական խանդի դրսևորումներում: Արևմուտքի հետ ցանկացած համագործակցային ֆորմատի դեպքում ռուսներն ունեն ավանդական քարոզչական զինանոց՝ մայդան, պիղծ հասարակություն, սեռական փոքրամասնություններ, հայրը կերել է որդուն, մայրը կերել է հորը, միգրանտները ավիրում են ավանդական Եվրոպան և այլն: Այս զինանոցը, սակայն, Իրանի ու Չինաստանի դեմ չի աշխատում, որովհետև երկուսն էլ ավելի կոնսերվատիվ ու ավանդական համակարգեր են, քան Ռուսաստանը: Դժվար է Իրանին մեղադրել, օրինակ, Հայաստանում մայդան պլանավորելու, ՀԿ սեկտոր ֆինանսավորելու, իսկ Չինաստանին ՝ Հայաստանում միասեռ ամուսնությունների օրինականացմանը կամ ընտանեկան բռնության դեմ պայքարին օժանդակելու համար: Քաղաքակրթական առումով լրիվ այլ համակարգերի հետ գործ ունեն ռուսները: Արևմուտքն այս իմաստով հարազատ է ռուսներին. ըստ էության Արևմուտքն ու Ռուսաստանը նույն բանի հակառակ կողմերն են: Իսկ Չինաստանն ու Իրանը տարբեր բաներ են արմատապես:

Չինաստանի և Իրանի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնումը տեղի է ունենում բացառապես շահերի, պրագմատիկ մոտեցումների, կոնկրետ հաշվարկների վրա: Չկա որևէ բարոյական, արժեքային սոուս, ինչպես օրինակ ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում դարավոր եղբայրության մասին առակը, կամ Արևմուտքի դեպքում ՝ մարդու իրավունքների ու ժողովրդավարության հասնելու մասին գեղեցիկ հեքիաթները: Մեծ հաշվով Ռուսաստանից մենք ստանում ենք զենք, Արևմուտքից ՝ փող՝ գրանտի ու վարկի տեսքով: Բայց արհեստական սոուսի առկայությունը բարդացնում է մեր կյանքը, ստեղծում քաղաքական մտածողության ձև, որ որևէ առնչություն չունի իրական շահերի հետ ու առավելապես արժեքային է:

Այս իմաստով, անկախ նրանից, թե ինչպես կզարգանան Իրանի ու Չինաստանի հետ հարաբերությունները, Հայաստանը շանս է ստանում Ռուսաստանից ստանալ այլ ոճի վերաբերմունք: Այլևս անհնար է եվրոպական ժողովրդավարական նախագծերին հակադրել ավանդապաշտություն, մայդանին հակադրել հայ-ռուսական եղբայրություն: Ռուսաստանը ստիպված է լինելու խոսել կոնկրետ թվերով: Չինաստանի դեպքում ՝ խոսել էն մասին, թե ինչու իրենց տրամադրած զինամթերքի մատակակարարումը չի ստացվում, որոնք են տեխնիկական դժվարությունները, Իրանի դեպքում ՝ հիմնավորել, թե ինչով է ռուսական գազն ավելի նախընտրելի մեր համար, քան Իրանականը, ինչու մենք չենք կարող գազի տարանցիկ ուղի լինել Իրանի համար և այլն:

Օգնելու է գալիս ևս մեկ կարևոր հանգամանք: Չինաստանն ու Իրանն էլ Արևմուտք չեն ՝ նրանք չունեն հակառուսական կարծրատիպեր, ոչ թե հակառուսական շահեր, այլ կարծրատիպեր: Այդ կարծատիպերի առկայությունը խանգարում է մեզ ռուսական կարծրատիպերից ոչ պակաս, այդ հակադիր վեկտորներով կարծրատիպերը գրգռում են Հայաստանի վրա ազդեցության կռիվ տվող սուբյեկտներին ու դրանից ամենաշատը տուժում է Հայաստանը: Հետևաբար Հայաստանի շուրջ ընթացող սակարկումը Ռուսաստանի Իրանի ու Չիննաստանի միջև շանս է տալիս վերջիվերջո դուրս գալ հեքիաթասացության ժանրից ու մտնել պրագմատիկ հաշվարկների դաշտ ՝ ինչքան էժան զենք, ինչքան էժան գազ, ինչքան արագ մատակարարում, ինչքան ապահով տարանցիկ ուղի և այլն:

 

Լևոն Մարգարյան

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation