Աճառյան փողոցում գտնվող փայտամշակման արտադրամասում 8 խմ փայտանյութ է այրվել
SOCIETYԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 9-ին, ժամը 21:29-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 25ա հասցեում գտնվող փայտամշակման արտադրամասում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան: Անհրաժեշտությունը վերանալու պատճառով երեք մարտական հաշվարկ ետ են վերադարձվել:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Աճարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 25ա հասցեում գտնվող չշահագործվող փայտամշակման արտադրամասում այրվում է մոտ 8 խմ փայտանյութ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:08-ին, մարվել՝ 22:22-ին:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
3
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



