Yerevan, 16.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հոգու և մարմնի խաչաձևումները

INTERVIEW

Մեր իրականության եզակի դեմքերից մեկը` Վարուժան Նալբանդյանը մահացավ 7 տարի առաջ հենց այս օրերին: Հրապարակավ նա գրող էր և թարգմանիչ: Իսկ իրականում մեծ մտածող էր ու մեծ հայեցող, ով հասել էր իր սեփական ճշմարտությանը:

Մահվանից մեկ–երկու տարի առաջ մենք զրուցեցինք նրա հետ ու փորձեցինք հասու դառնալ այդ ճշմարտությանը: Հաջողվե՞ց. չգիտենք:

Past.am սիրով ներկայացնում է այդ հարցազրույցը:

– Դուք Ձեր պահվածքով զարմացնում եք շրջապատին: Այդ հանգամանքը անհարմարավետության զգացում չի՞ առաջացնում:

– Իմ պահվածքը հետևանք է: Ես դիտավորյալ ոչինչ չեմ անում օրիգինալ երևալու համար: Բոլոր ժամանակներում էլ եղել է մարդու իմ` դերվիշային տեսակը. սկսած Դիոգենեսից:

– Մեր հասարակությունը հանդուրժո՞ղ է նրա նկատմամբ, ով իր նման չի ապրում և մտածում:

– Մեր հասարակության հիմնական հատկությունն անհանդուրժողականությունն է: Այն գալիս է ոչ այնքան նեղմտությունից, որքան արևելյան ծուլությունից: Մարդիկ տրամադրված չեն հասկանալ դիմացինին. ի՞նչ կարիք կա «ջանին ջաֆա տալ» և բացահայտել, թե էս մարդն ինչո՞ւ է այդպիսին:

– Դուք գտե՞լ եք կյանքի ձեր ճշմարտությունը:

– Ես գտել եմ իմ գոյակերպի բանաձևը: Բոլորն էլ ճշմարիտ են: Ամեն մեկը ճշմարիտ է իր տեսակի մեջ: Յուրաքանչյուրը հարմարվելու իր ոճն է գտնում: Նույնիսկ ամենանոնկոմֆորմիստն էլի կոմֆորմիստ է:

– Ո՞րն է մարդկային երջանկությունը: Այն կա՞: Այդ բառը պայմանական բառ չէ՞:

– Երջանկությունն ամեն մեկի համար յուրովի է: Ինձ համար երջանկությունը հոգեկան անդորրությունն է: Մեկի համար փող կուտակելն է, մյուսի համար երեխաներ շատացնելն է: Ոչ մեկը մյուսին չպետք է պարտադրի երջանկության իր տեսակը: Յուրաքանչյուրը պետք է հաշտվի մյուսի երջանկության տեսակի առկայությանը:

– Մարդու կյանքում ի՞նչ դեր կարող է ունենալ կրոնը կամ հավատը:

– Կրոնը, հավատը փրկարար են, որովհետև կյանքը հակատրամաբանական շատ բաներ ունի: Այնքան, որ հանգում է աբսուրդի: Նրա տրամաբանությունը մարդկորեն հարմարեցված մի բան է: Իսկ ճշմարիտը գերտրամաբանականն է, որ հոգևոր արժեք է: Կրոնները տարբեր են. մահմեդականությունը գործնական կրոն է, քրիստոնեությունն ու բուդդայականությունը հակաբնական կրոն են: Այսինքն` մարդու մարմնական բնույթին հակադրվող կրոններ են: Յուրաքանչյուրն ընտրում է այն կրոնը, որն համապատասխանում է իր բնույթին: Մյուս կողմից յոգերը տասնյակ փաստացի օրինակներով ապացուցում են, որ կարողանում են մարմինը հաղթահարել: Այսինքն` կրոնը, հավատը այն է, ինչից կառչում ես, երբ դեմ ես առել երկրային հակատրամաբանության:

– Դուք հավատո՞ւմ եք Աստծուն:

– Ոչ միայն հավատում եմ, այլև Աստծո գոյությունն իմ խորին համոզմունքն է: Ես երկար եմ զբաղվել համեմատական աստվածաբանությամբ: Այն, ինչի մասին մեկի մեջ թերի է ասված, ամբողջական պատասխանը կա մեկ այլ կրոնում: Երբ համադրում ենք բոլոր տվյալները, ապա օրինաչափ է դիտվում այն հանգամանքը, որ ռուս հոգևորական Ալեքսանդր Մենը, լինելով ամենահանդուրժողներից մյուս կրոնների հանդեպ, կարողացավ կրոնը գյուղերից տեղափոխել քաղաք: Նրա շնորհիվ շատ մտավորականներ դարձան հավատացյալներ: Հավատի տրամադրվեցին ինտելեկտուալները:

– Իսկ Մարդուն հավատո՞ւմ եք. նա իր անելիքն ունի՞ տիեզերքում:

– Ըստ կրիշնայականության կա մարդու 400000 տեսակ: Ասենք` հարուստ է, բաց սևամորթ է, դեղնամորթ է, էս է, էն է: Եվ այսպես` շարունակ: 400000–ի վերաբերյալ չի կարող լինել մեկ լուծում: Ուստի մարդու նկատմամբ վերջնական դիրքորոշում չես կարող ունենալ: Անշուշտ մի քիչ բնազդը, մի քիչ դիտողականությունը, մի քիչ ինֆորմացիան կամ մարմնի նշանները (եղունգի ձևը, ականջի կտրվածքը) օգնում են կողմնորոշվել: Բայց ընդհանուր առմամբ քաղաքակրթությունը համահարթեցնում է մարդկանց: Դա տեղի է ունենում առավելապես տոտալիտար համակարգերում: Իսկ համահարթեցումը նրա համար է, որ հեշտանա 400000 այդ տեսակի ղեկավարումը:

Մարդը մենա՞կ է տիեզերքում:

– Մարդն ունի մենակության զգացում, բայց նա լքված չէ:

– Ինչո՞վ կամ ո՞ւմով նա մենակ կամ լքված չէ:

– Նա ունի իր պահապան հրեշտակը, ունի Աստծո ողորմածությունը, ունի Աստծո համբերությունն իր նկատմամբ: Կա նաև հասարակությունը: Ես իմ պիեսներից մեկում փոխել եմ Պլատոնի դարձվածքը /Պլատոնն այդ ասել էր կնոջ վերաբերմամբ/. առանց հասարակության ապրելը նույնքան անհնարին է, որքան հասարակության հետ ապրելը: Հասարակությունն իր` պաշտամունքի տրամադրություններով, իր` բամբասանքի հակվածությամբ կանացի է: Երբ անհատականություն ես, նրան երևում ես որպես սպիտակ ագռավ: Եվ նա քեզ չի սիրում: Բայց պարտադիր չէ, որ քեզ սիրի, ոչ էլ պարտադիր է, որ դու նրան սիրես: Պարտադիր է, որ իրար հանդուրժեք:

– Լավ, մարդկային մատերիան, այսպես ասենք, գուցե անելիք չունի, իսկ անհա՞տն էլ անելիք չունի:

– Անելիք ունի յուրաքանչյուրը: Յուրաքանչյուրին անելիքը տրվում է որպես հասարակական կոկտեյլի մասնակցի:

Մարդու համար կա՞ գերագույն արժեք:

– Ամեն մեկի համար գերագույն արժեքը տարբեր է: Մեկի համար հոգին փրկելն է, մյուսի համար իր ազգությունն է և այլն: Հոգեկան արժեքները ամենից առաջ հոգեկան արժեքավորումներ են: Այսինքն` ինքդ ես դրանք դարձնում գլխավորը:

– Մարդը կարո՞ղ է տառապանքից խուսափել:

– Ոչ: Տառապանքը տրված է մարդուն շատ օրինաչափորեն: Նույնիսկ եթե մի բանից նա չի տառապում, պետք է տառապի մեկ ուրիշ բանից: Ընդհուպ` մազոխիզմից սկսած մինչև այն տառապանքը, որը ծնում է արվեստ կամ որը սերունդ է պարգևում: Դու տառապանքի քո տեսակն ես փնտրում, որի հետ կարող ես հաշտվել կամ որը քեզ համար տանելի է լինում: Օրինակ, ես ընտանիքի հարցում եղել եմ դասալիք, ուրեմն մենակությունից եկող տառապանքը պետք է դիտեմ որպես նորմալ երևույթ:

– Դուք ազա՞տ մարդ եք կամ կարողացե՞լ եք ձեզ համար ապահովել այդ ազատությունը:

– Բացարձակ ազատություն ընդհանրապես չկա: Եթե մարդը մարմին ունի, արդեն անազատ է: Բայց գոյություն ունի ազատության տենչը: Այն ապրում է սեփական շղթաներ ստեղծելու–ունենալու տրամաբանությանը զուգահեռ: Մի կողմից հարազատներ ես փնտրում, այսինքն` ուզում ես հարազատության շղթաներով կապվել, մյուս կողմից ուզում ես ազատ լինել: Սա անտագոնիզմ է, հակադարձ միասնականություն: Այս հակասականության մեջ պետք է կողմնորոշվես ռուլետ խաղացողի նման:

– Մարդն ամեն ինչ կարո՞ղ է անել. նրան ի՞նչ չի թույլատրվում:

– Մարդուն ամեն ինչ թույլատրվում է, բայց նա ինքը իրեն ամեն ինչ պիտի չթույլատրի: Ելնելով էթիկայից կամ ելնելով էսթետիկայից: Մեկը բավականություն է ստանում ազնիվ լինելուց: Մյուսը բավականություն է ստանում խաբելուց: Բայց առաջինի առավելությունն այն է, որ նա մոտենում է աստվածայինին: Անկախ նրանից` հավատացյա՞լ է, թե` ոչ: Սոկրատն ասում էր` ոչ մեկը վատը չէ կամովին, նրան այդպիսին դարձնում են: Իսկ եթե դա կազմակերպվում է պետականորեն, ասենք ֆաշիզմի նման համակարգերի դեպքերում, արդեն ահավոր բան է, շատ դժվար է սպրդելը:

Այդպիսի վիճակները սպառնո՞ւմ են մարդկային քաղաքակրթությանը:

– Մարդկային քաղաքակրթությունը շատ աղետալի վիճակում է, որովհետև գտնվում ենք վատթարագույն` Կալի յոգայում: Նրա ավարտին մնացել է ևս 140000 տարի, որից հետո մարդկությունը կհանգի բանականության իշխանությանը: Երկրագունդը կստանա այնպիսի տեսք, որ չարիքը չի ունենա մուտք գործելու հնարավորություն:

– Դուք ձեր «Ռադամես» պիեսի մեջ կասկածում եք սիրուն. իսկապե՞ս այն սահման ունի:

– Սերն, իրոք, սահման ունի: Սիրո մասին կա մի փայլուն աֆորիզմ. սերը սկսվում է նրանով, որ զգայականորեն տրամադրվում են իրար նկատմամբ, հետո դառնում է սովորույթի կապ, վերջում արդեն անհրաժեշտության կապ է, որովհետև երկուսն էլ ծերանում են: Այսինքն` սերը նորմալ զարգացման դեպքում զգայականից տեղափոխվում է հոգևոր տարածք: Ինչը որ մենք սեր` սեքս ենք անվանում, եթերային նուրբ աշխարհի կոպտացված արտահայտությունն է երկրի վրա:

– Ի վերջո ի՞նչն է մարդուն պահում հողի վրա:

– Մարդուն ապրեցնում են տարբեր բաներ: Սկսած արհեստական նպատակի հորինվածքից, մինչև իսկական նպատակը, այն է` նախապատրաստվել հաջորդ, ավելի բարձր մակարդակի վերադառնալուն: Ես համեմատական աստվածաբանության ուսումնասիրությունից եկա այն եզրակացության, որ դժոխքը հենց հրաբխի հնոցն է: Այնտեղ հոգիներ են գտնվում: Երբ նրանց ժամկետն ավարտվում է, հրաբուխը բաց է թողնվում, ու նրանք քար են դառնում: Ապա քարից սկսելով, կամաց–կամաց հասնում են մինչև մարդուն: Այդ ճանապարհի ընթացքում ունենալով միլիոնավոր վերամարմնավորումներ:

– Դուք թարգմանել–հայացրել եք հիմնականում ֆրանսիական էքզիստենցիալիստական գրականության նմուշներից. պատահակա՞ն էր ձեր ընտրությունը:

– Ֆրանսիական էքզիստենցիալիզմը ինձ մի ժամանակ շատ հրապուրեց: Ես իմ կենսագրության ընթացքում շատ բաներ եմ փոխել: Ունեմ էքսպերիմենտալ հոգեբանություն և գրական–ստեղծագործական, և կենցաղային, և այլևայլ առումներով:

– Էլի՞ է փնտրտուքը շարունակվում:

– Փնտրտուքը ձանձրույթը ցրելու և սեփական գոյությունը արդարացնելու մի վիճակ է: Երբ փնտրում ես, աշխատում ես դառնալ մի քիչ ավելին, քան ես: Իհարկե, տասնյակ, հարյուրավոր անգամներ սխալվում ես: Եվ այդ սխալները քեզ համար ուսուցիչ են դառնում, նրանց վրա սովորում ես:

– Ո՞րն է կայունը և վերջնականը:

– Մարդու մենակության տագնապի հաղթահարումը: Մենակության տագնապը հաղթահարում ես Աստծո միջնորդությամբ, գրականությամբ, արվեստով, կոլեկցիոներ դառնալով, բարեկամի միջոցով, ինչ–որ զբաղմունքով:

Ձեզ հաջողվե՞լ է:

– Հարյուր տոկոսով ոչինչ չի հաջողվում: Մի պահ հաջողում ես, հետո սովորույթը նորից իրեն է քաշում, ու ինչ–որ տեղ սխալ ես գործում, հետո նորից ուղղվում ես, ու այսպես շարունակ: Խնդիրն այն է, որ ակտիվ վերաբերմունք ցուցաբերես քո նկատմամբ:

Ընտրության իրավունք ո՞ւնես…

– Ընտրության և գործունեության իրավունք: Ավելին` պարտականություն, ոչ թե իրավունք: Հայտնի դարձվածքը գիտեք. քնեցի ու երազեցի, որ կյանքը երջանկություն է, արթնացա ու տեսա, որ պարտականություն է: Հիրավի, պարտականությունների շարան է ամբողջ կյանքը: Որպեսզի հեշտանա, այդ պարտականությունները սիրելի ես դարձնում:

– Այսինքն` մարդուն ապրեցնում է սերը:

– Այո, սերն է ապրեցնում: Այն սերը, որը երախտագիտության պահանջ չունի: Եթե պահանջ ունի, արդեն առևտրի նման մի բան է: «Ի՞նչ մնաց կյանքից» հարցին պատասխանում են` ինչ–որ տվի ուրիշին: Սա պարադոքսալ վիճակ է, բայց այդպես է: Իմ տալու ժեստը հանգեցնում է վերևից ինձ տալու ժեստին:


Գոհար Սարդարյան

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System