Ռուսաստանը պարեն և դեղամիջոցներ է տեղափոխել Դեր Զոր
INTERNATIONAL NEWSՌուսաստանը Սիրիայի Դեր Զոր քաղաքի՝ ահաբեկիչներից ազատագրված շրջաններ է ուղարկել մթերք, ջուր, դեղամիջոցներ և առաջին անհրաժեշտության այլ իրեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Դեր Զոր քաղաքի ազատագրված շրջաններում մարդասիրական ակցիա է իրականացվել: Ռուսական կողմը այդ շրջաններ է հասցրել պարեն, շշալցված խմելու ջուր, դեղամիջոցներ և առաջին անհրաժեշտության իրեր»,- ասվում է հայտարարության մեջ:
Համաձայն նախարարության հաղորդագրության՝ ռուսական կողմը Հալեպի իշխանությունների հետ ալ-Ֆուրկան թաղամասում դպրոց է բացել, որտեղ ակնկալվում է կրթել 500 երեխայի:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



