ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը կքննարկի ԼՂ խնդիրը
INTERNATIONAL NEWSԵԱՀԿ ԽՎ–ն առաջիկա նստաշրջաններում քննարկում/բանավեճեր կանցկացնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով: ԱՊԱ–ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Բաքու այցելած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Քրիստին Մուտոնենը: «Վեհաժողովը յուրօրինակ հարթակ է, որտեղ քննարկվում են ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունները:
ԵԱՀԿ–ն ունի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, ում միջոցով էլ կազմակերպությունը հակամարտությունը պահում է իր ուշադրության կենտրոնում»,– ասել է Մուտոնենը՝ հավանական համարելով իր հաջորդ այցի ժամանակ շփման գիծ այցելելու հնարավորությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



