Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքը նվազեցվել է
SOCIETYԳյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիրը հաջորդ շաբաթ կհաստատվի կառավարությունում և կմեկնարկի վարկերի տրամադրման գործընթացը: Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ նախկինում վարկերը տրամադրվում էին մինչև 3 միլոն դրամի սահմաններում, գյուղացիական տնտեսություններն էլ դրանք ստանում էին 8%–ով:
«Հիմա տոկոսադրույքը իջեցրել ենք: Գյուղացիները վարկերը կստանան 5%–ով, իսկ սոցիալական աջակցություն ստացող, սահմանամերձ համայնքների և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կկազմի 3%»,– ասաց նա:
Մակարյանը նշեց, որ վարկերի տրամադրման համար պարտադիր նախապայման է լինելու մինչև վարկի տրամադրումը ուսուցումն ու հավաստագրումը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
3
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



