ԴԱՀԿ–ի աշխատակիցը 6 միլիոն դրամ փոխառություններ ունի
SOCIETYԴԱՀԿ ապահովող ծառայության ՊԵԿ հայցերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի պետի տեղակալի պաշտոնում նշանակված Արմեն Հովսեփյանը շաբաթներ առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հովսեփյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրան է պատկանում երկու ավտոմեքենա «NISSAN TIIDA 1.6 I» և «NISSAN TEANA 250XV V6» մակնիշների: Փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 6 միլիոն դրամ:
Նորանշանակ պաշտոնյայի դրամական միջոցներն ու եկամուտները մինչ ԴԱՀԿ ապարատում աշխատանքի անցնելը բավական քիչ են եղել: Դրամական միջոցները կազմել են 800 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 256 հազար դրամ և ստացվել աշխատավարձից:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



