Հռոմի պապ Ֆրանցիսկոսը օրհնյալների շարքին է դասել երկու կոլումբացի հոգևորականների
INTERNATIONAL NEWSՀռոմի պապ Ֆրանցիսկոսը օրհնյալների շարքին է դասել երկու կոլումբացի հոգևորականների, որոնք սպանվել են պարտիզանական պատերազմի ժամանակ, նրանց անվանելով նահատակներ, ովքեր զոհվել են կաթոլիկ հավատի հանդեպ ատելության պատճառով, հայտնում է AP-ն։ Տասնյակ հազարավոր հավատացյալներ, ովքեր հավաքվել են Վիլյավինչինսիոյում, Հռոմի պապի հայտարարությունն ընդունել են ցնծությամբ ու ծափահարություններով՝ հույս ունենալով, որ այդ քայլը հոգևորականներին կմոտեցնի սրբադասմանը։
Հոգևորական Պեդրո Ռեմիրեսը սպանվել է 1948-ին՝ քաղաքական գործիչ Խորխե Էլիզեր Գայթանի սպանությունից հետո։
Վերջինի կողմնակիցները հոգևորականին մեղադրել էին նրա հակառակորդներին պաշտպանելու մեջ։ Նրանք հոգևորականին դուրս էին հանել եկեղեցուց, մերկացրել ու սպանել մաչետեով։
Արքեպիսկոպոս Խեսուս Խարամիլոն սպանվել է Ազգային ազատագրական բանակի կողմից՝ կրոնական թեմաների շուրջ տարաձայնությունների պատճառով։
Ֆրանցիսկոսի խոսքով՝ հոգևորականները «արյուն են թափել հանուն իրենց հոտի հանդեպ սիրո»։



