Հրշեջները մարել են Թբիլիսյան խճուղում բռնկված հրդեհը
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 8-ին, ժամը 12:51-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքում գտնվող ասֆալտի գործարանի տարածքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թբիլիսյան խճուղի 3/3 հասցեում գտնվող «ԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ի տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:06-ին, մարվել՝ 13:22-ին: Այրվել է մեկ անվադող՝ ամբողջությամբ և տասնմեկ անվադող՝ մասամբ:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
3
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



