Քաղաքագետը ԼՂ հակամարտությունը ռազմական գործողությունների վերածվելու հավանականություն չի տեսնում
POLITICSՔաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ լայնածավալ ռազմական գործողությունների վերածվելու հնարավորություններ չի տեսնում: Լրագրողների հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ լայնածավալ ռազմական գործողությունները ձեռնտու չեն ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ խոշոր խաղացողների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի համար: «Արտաքին խաղացողները ունեն լծակներ, որպեսզÕ « թույլ չտան լայնամասշտաբ ռազմական գործողություններ՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում տիրող իրավիճակը: Որևէ մեկը չի ցանկանում այս տարածաշրջանում ստանալ լայնամասշտաբ պատերազմի ևս մեկ օջախ, որը կարող է ստիպել 100 հազարավոր մարդկանց լքել իրենց բնակավայրերը, տեղափոխվել այլ երկրներ»,- ասաց քաղաքագետը:
Անդրանիկ Միհրանյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից ռազմատենչ հայտարարությունները հիմնականում արվում են ներքին լսարանի համար: «Բոլորը գիտեն, որ Ալիևի իշխանությունը կոռումպացված է, ստեղծված է ժառանգական միապետություն, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության հետքեր այդ երկրում չկան: Այսպիսի իրականության մեջ, իհարկե, իշխանություն խաղալու համար պետք է խաղալ ազգային լարերի վրա և ժամանակ առ ժամանակ ցույց տալ, որ իրենք պատրաստ են լուծելու հակամարտությունը եթե ոչ բանակցությունների, ապա ուժ կիրառÕ �լու եղանակով»,- ընդգծեց Միհրանյանը:
Դիտարկմանը, թե վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի գնդակոծության հետևանքով զոհեր են եղել նաև խաղաղ բնակչության շրջանում, իսկ Ռուսաստանը որևէ կերպ չի միջամտել, քաղաքագետը պատասխանեց. «Գիտեք, Ռուսաստանը Հայաստանի անվտանգության ապահովման համար պարտականություններ ունի ՀԱՊԿ պայմանագրի շրջանակում ստանձնած պարտավորություններով, որոնք կարող են ուժի մեջ մտնել միայն ռազմական լայնածավալ գործողությունների դեպքում: Սահմանային կրակոցները չեն կարող հիմք հանդիսանալ, որպեսզի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները զորք մտցնելու որոշում կայացնեն: Բացի այդ, հայկական զինված ուժերը լիովին ի վիճակի են այդ հարցերը ինքնուրույն լուծել: Իհարկե, ժամանակ առ ժամանակ հայկական զինվորականները շատ խիստ պատասխան են տալիս ադրբեջանցիներին, որ նրանց չթվա, թե կարող են անըհդհատ խախտել հրադադարը և անպատիժ մնալ»,- հավելեց քաղաքագետը:
Միհրանյանի խոսքով, դիվանագիտական առումով Ադրբեջանն այս պահին գտնվում է մեկուսացման մեջ, իսկ նման իրավիճակում գտնվող երկիրը, որի իշխանություններն էլ ունեն լեգիտիմության շատ ցածր մակարդակ, կարող է գնալ միայն պատերազմի վերսկսման պատրանք ստեղծելու ճանապարհով: «Սակայն, քանի որ պատերազմը միշտ ունի անսպասելի հետևանքներ, նրանք պատերազմ սկսել չեն համարձակվում»,- եզրափակեց քաղաքագետը:



