ՊԵԿ–ին կհատկացվի 1,665 մլրդ դրամ
SOCIETYՀՀ կառավարությունը պետական եկամուտների կոմիտեի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով պահուստային ֆոնդից հատկացրեց 1 մլրդ 665 մլն 144,3 դրամ: Միջոցները կուղղվեն ՊԵԿ աշխատողների աշխատավարձերի, պարգևատրումների, դրամական խրախուսումների համար: Ըստ հիմնավորման, 2017 թ. մայիսի 18–ի որոշմամբ կառավարությունը վերակառուցել է ՊԵԿ համակարգը, տարածքային ստորաբաժանումները վերակազմավորվել են որպես ՊԵԿ–ի վերադաս մարմնի ստորաբաժանումներ՝ հարկային տեսչություն–վարչություններ և վարչություններ, որի հետևանքով տեղի է ունեցել աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում:
Արդյունքում 2017թ.–ի տարեսկզբին հաստատված աշխատավարձի ֆոնդը 389203,5 հազար դրամով չի բավականացնում մինչև տարեվերջ աշխատավարձ (հիմնական աշխատավարձ, հավելավճարներ և արձակուրդային վճարներ) վճարելու համար: Դա հետևանք է նաև 2017 թ.–ի ընթացքում ազատված աշխատակիցներին նախորդ տարիների չօգտագործված արձակուրդների օրերի դիմաց վճարված դրամական հատուցումների:



