ՀՀ–ն և ՌԴ–ն սկսեցին համատեղ աշխատանքը
POLITICSPast.am-ը տեղեկացավ. ՌԴ Աստրախանի մարզի Աշուլուկ զինափորձարանում «Մարտական համագործակցություն–2017» վարժանքների ընթացքում իրականացված հրաձգությունները Հայաստանի և Ռուսաստանի համատեղ աշխատանքի առաջին կարևոր փուլն են դարձել երկու երկրների հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգի շրջանակներում:
Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՀՀ զինված ուժերի ՀՕՊ–ի զորքերի հրամանատար գնդապետ Արմեն Վարդանյանը: «Դա ՀՕՊ–ի հայ–ռուսական տարածաշրջանային համակարգի առաջին գործարկումն Էր, քանի որ մենք միայն անցյալ տարի ենք վավերացրել բոլոր փաստաթղթերը, իսկ այս տարվանից սկսել ենք դրանց իրագործումը: Սա առաջին գործնական կիրառումն Էր»,– ասել Է նա:
Վարդանյանի խոսքով՝ Աշուլուկում մարտական հրաձգությունների ընթացքում զորախմբի համար բավականին բարդ իրադրություն Էր ստեղծված: «Կարելի Է ասել, որ Հայաստանի և Ռուսաստանի ՀՕՊ–ի տարածաշրջանային համակարգի շրջանակներում հաշվարկների մարտական փոխգործակցության առաջին փուլը հաջող անցավ»,–ամփոփել Է Վարդանյանը:



