Գայա Արզումանյանը «Սիրո ամառ» երգը իր տեսահոլովակով դարձրել է «Sexy ամառ» /տեսանյութ/
VIDEOՌուբեն Մաթևոսյանի և հայ երգարվեստի «փոքրիկ իշխան» Գուրգեն Դաբաղյանի կողմից կատարվող «Սիրո ամառ» երգը, որը պատմում է անկեղծ ու նվիրական սիրո մասին, Գայա Արզումանյանի շնորհիվ վերածվել է «Sexy ամառ»-ի։ Գայայի նոր տեսահոլովակում «սիրո ամառը» դարձել է 16+ ու, ըստ տեսահոլովակի սյուժեի «սեր» ասվածը այսուհետ փոխարինվել է զուտ գործողության, որը երազում է կիսաբաց հագուստով մի աղջնակ։

Գայան նաև պետք է մտածեր, որ Ռուբեն Մաթևոսյանից ու Գուրգեն Դաբաղյանից հետո, ինքը ուղղակի իրավունք չուներ այս երգը կատարել. երգը մարդկանց «աչքից ընկնում է» նման կատարողականությունից հետո։ 
Գայա ջան, այս տեսահոլովակը կարար լիներ մեկ այլ հետաքրքիր՝ օրինակ «Ամառ է, քեզ եմ ուզում, քեզ եմ սպասում» անունով երգի տեսահոլովակ, բայց ոչ «Սիրո ամառ»։
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



