Միհրան Հարությունյանը սկսում է MMA–ի կարիերա
SPORTՀունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն իրեն կփորձի նոր մարզաձևում:
Անվանի ըմբիշը հանդես կգա խառը մենամարտերում (MMA): Այս մասին հայտնում է ММА–ի հայտնի մենեջեր Ռիզվան Մոգոմեդովն ԱՄՆ–ից:
Ոչ մի կասկած չունեմ, որ նա մեծ հաջողությունների կհասնի այս մարզաձևում: Մենք համաձայնության ենք եկել համագործակցության շուրջ և կշարունակենք ներդնել մեր ողջ ուժերը` ամենաբարձր նպատակների իրականացման համար: Սպասեք նորությունների»,– գրել է Մոգոմեդովն Instagram–ի իր էջում:
Հավելենք, որ Միհրան Հարությունյանը, պատասխանելով մտահոգ երկրպագուների մեկնաբանություններին, նշել է, որ ինքը չի հեռանում ըմբշամարտից և մասնակցելու է Տոկիոյի` 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



