Բյուրականում հրդեհաշիջման աշխատանքներ են կատարվում 12 կմ պարագծով, այս պահի դրությամբ այրվել է 100 հա տարածք. ԱԻՆ
SOCIETYԱյսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը 14 խոտածածկ տարածքում, իսկ սեպտեմբերի 6-ին 28 խոտածածկ տարածքում հրդեհի բռնկման մասին ահազանգ է ստացել և արձագանքել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր ՎրեԺ Գաբրիելյանը:
Ինչ վերաբերում է Բյուրականի հրդեհին, որը բռնկվել է սեպտեմբերի 3-ին, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են 12 կմ պարագծով:
Նա նշել է, բոլոր ահազանգերին արձագանքել են, Ջաջուռ գյուղի հարակից տարածքում այրվում է 5-6 հա տարածք: Երեք մարտական հաշվարկ է մեկնել՝ 35 փրկարարով, զինվորական զորամասից միացել են 40 զինծառայողներ ու բնակիչներ: Հիմա միջոցներ են ձեռնարկվում, որ Ջաջուռ գյուղ չհասնի հրդեհը, երևի որոշ ժամանակ անց հաստատ կասենք, որ հրդեհը չի հասնելու անտառային հատված և չի հասնի գյուղ:
Անդրադառնալով Բյուրական գյուղի հարակից տարածում բռնկված հրդեհին՝ Գաբրիելյանն ասել է, որ հրդեհի ահազանգից հետո ազդարարվել է հավաք, հինգ մարտական հաշվարկ միանգամից մեկնել է դեպքի վայր, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, իսկ առաջնային քայլերը միշտ արվում են այն ուղղությամբ, որ հանկարծ կրակը չհասնի բնակելի տարածք:
Նրա խոսքով՝ Բյուրականում օգտագործվել է նաև անօդաչու թռչող սարք՝ օդային հետախուզման նպատակով, ստացել ենք տեղեկատվություն և օգտագործել հրդեհաշիջում իրականացնելու համար:
«Բյուրականում այս պահին 12 կմ պարագծով աշխատանքներ են տարվում, մոտ 535 հա տարածքով է հրդեհը գնում, բայց դա չի նշանակում, որ այդքան տարածք է այրվում, իսկ 100 հա տարածք ունենք վառված, անտառները դեռ չենք կարող ասել»,- ասել է Գաբրիելյանը:



