«Իրման» սպառնում է Թրամփի՝ Կարիբյան կղզիներում գտնվող առանձնատանը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կարիբյան կղզիներում գտնվով բազմամիլիոնանոց առանձնատունը գտնվում է հենց «Իրմա» փոթորիկի ճանապարհին։ 5-րդ մակարդակի վտանգ ներկայացնող փոթորիկը շարժվում է ուղիղ Թրամփի կալվածքի վրա,որը հայտնի է Le Chateau des Palmiers կամ Castle of the Palms անունով, հայտնում է Miami Herald-ը։ ԱՄՆ նախագահը 11 ննջարան ունեցող առանձնատունը գնել էր թրասթային հիմնադրամի միջոցով իր նախագահության օրոք շահերի բախումից խուսափելու համար:
Առանձնատունը գնահատվում է 28 մլն դոլար։ Թրամփը հայտարարել է, որ վարձակալում է տարածքը՝ այն գնահատելով 25-50 մլն դոլար։
«Իրմա» փոթորիկը սպառնում է Թրամփի սեփականությանը ինչպես Կարիբյան կղզիներում, այնպես էլ՝ Ֆլորիդայում, եթե փոթորիկը հասնի այնտեղ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



