«Իրմա» փոթորիկը կարող ծանր հետևանքներ ունենալ շուրջ 37 միլիոն մարդու համար. ՄԱԿ
INTERNATIONAL NEWSԿարիբյան ծովում մոլեգնող «Իրմա» փոթորիկը կարող է ազդել շուրջ 37 միլիոն մարդու վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Այս կապակցությամբ Դյուժարիկը հայտնել է, որ ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները Կարիբյան ծովի տարածաշրջանում Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության հետ համատեղ սկսել են աշխատել Բարբադոս կղզու վրա` օգնելով երկրներին պայքարել «Իրմա» փոթորկի դեմ: Անհրաժեշտության դեպքում նրանց կմիանան նաև լրացուցիչ մասնագիտական խմբեր:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



