Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է «Ինժեներական քաղաք». այն կդառնա նոր գաղափարներ արարելու էկոմիջավայր

SOCIETY

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Երևանի Ջրվեժ թաղամաս, որտեղ նախատեսվում իրականացնել ՏՏ ոլորտի ամենախոստումնալից նախագծերից մեկը` «Ինժեներական քաղաքը»։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից՝ հավելելով. «Տարածքում արդեն պատրաստ են և գործում են երկու թանգարաններ, գրադարան, գրեթե ավարտին է հասցվում ինժեներական ընկերությունների համար նախատեսված գրասենյակային շենքի շինարարությունը։ Կատարված աշխատանքը և ապագա ծրագրերը նախարարին ներկայացրեց «Նեյշնլ Ինսթրումենթս Հայաստան» ընկերության ղեկավար Արամ Սալաթյանը։

Տիեզերքի թանգարանում բացառիկ նմուշներ են։ 1962-ին արձակված «K2» հրթիռային աստղադիտարանի վայրէջքային հատվածը, մի դետալ «Միր» հրթիռից, հայտնի ու ականավոր հայ գիտնականնների լուսանկարներ, կենսագրականներ, այն ամենը, ինչ հայ անունը կապում է տիեզերքի բացահայտման դժվարագույն գործին։ Այստեղից տպավորված են հեռանում անգամ անվանի տիեզերագնացներն ու աստղագետները` չմոռանալով պատին թողնել իրենց հիացմունքի խոսքերն ու ստորագրությունը։

Մյուսը Գիտության ու տեխնիկայի թանգարանն է։ Մուտքի մոտ հյուրերին դիմավորում է հայկական արտադրության առաջին և միակ մեքենան`70-ականների ԵրԱԶ-ը։ Խորհրդային միության Սիլիկոնյան հովտի` Խորհրդային Հայաստանի ինժեներական և գիտական ներուժն ամփոփված է Գիտության ու տեխնիկայի թանգարանի այս նմուշներում ու լուսանկարներում, որոնք կարճ ժամանակում մեկիկ-մեկիկ հավաքվել են հանրապետության բոլոր մարզերից, մեծ ու փոքր քաղաքներից ու գյուղերից։ Կենցաղային իրեր, չափիչ սարքեր, «Կռունկ» մակնիշի կիթառների նմուշներ... բոլորն էլ՝ արտադրված Հայաստանում։ Թանգարանի նմուշների կողքին կարելի է գտնել հայկական արտադրության էլեկտրական մեքենայի նախատիպը ներկայացնող լուսանկարներ։ Առաջադեմ աշխարհում այսօր նորաձև էլեկտրական մեքենայի գաղափարը հայ ինժեներները մտահղացել են դեռևս 70-ականներին։ Այստեղ նաև հայ ականավոր գիտնականների, գյուտարարների դիմապատկերներն են։ Արամ Սալաթյանը նշեց, որ թանգարանի մեծ մասը նվիրված է Հայաստանի ինժեներության փառավոր անցյալին: Որպեսզի պատկերն ամբողջական լինի, մի փոքր անկյուն էլ այսօրվա ինժեներական ընկերություններին է հատկացվել։ Նախարար Վահան Մարտիրոսյանը թանգարանի այցելուների մատյանում գրառում կատարեց` խոստանալով մասնակցել նմուշների համալրմանը։

«Ինժեներական քաղաք» նախագիծը դեռ առջևում է։ Նախատեսվում է ստեղծել մի էկոմիջավայր, որտեղ ինժեներական ընկերությունները կարարեն նոր գաղափարներ, իրենցից երիտասարդներին կօգնեն սովորել ու փորձ ձեռք բերել և կվերականգնեն Հայաստանի գիտատեխնիկական համբավն ամբողջ աշխարհում։ Ինժեներական քաղաքի կառուցման սպասումով տասնյակ ինժեներական ընկերություններ գործում են ՁԻՀ բիզնես կենտրոնում։ «Այս փոքրիկ սենյակներում իրապես մեծ գործեր են կատարվում»,- ասում է Արամ Սալաթյանը։

Երիտասարդ, բայց արդեն փորձառու ինժեներները նախարարին պատմել են իրագործած նախագծերի, տեխնոլոգիական նոր միտումների վերաբերյալ իրենց հետազոտությունների մասին. 5G ցանցից մինչև ինքնակառավարվող մեքենա ու արհեստական բանականություն։

Նախարարը հետաքրքրվեց, թե ինչ կիրառական գործածություն ունեն հայ ինժեներների մշակած լուծումները։ «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համակարգային ինժեներ Ավագ Ծատուրյանը նախարարին ներկայացրեց ինքնակառավարվող մեքենայի աշխատանքի հայեցակարգն ու այդ ուղղությամբ իրենց առաջարկած լուծումները:

Սուրեն Էյրամջյանը նույնպես «Նեյշնլ Ինսթումենթս»-ի ինժեներներից է, նա ներկայացրեց իր կատարած աշխատանքները, նշելով, որ իրենց նախագծերի հաճախորդները ընկերություններ են աշխարհի տարբեր ծայրերից։ Արտասահմանցի հաճախորդները գերակշռող են, սակայն երբեմն նախագծեր են իրականացնում նաև հայաստանյան շուկայի համար կամ գոնե փորձարկում արդեն պատրաստ արտադրանքները Հայաստանում։

«Olymp Enginеering» ընկերության տնօրեն Օրբել Սևոյանն, օրինակ, պատմել է, որ իրենց նախագծած և արտադրած տվյալների գրանցիչը օգտագործվելու է եղանակի կանխատեսումների համար և արդեն փորձարկվել է Հայաստանում:

Արամ Սալաթյանի համոզմամբ՝ հայ ինժեներները քայլում են ժամանակին համընթաց, և իրենց մասնագիտական որակներով կարող են մրցել աշխարհի զարգացած երկրների մասնագետների հետ։ Սակայն նոր ինժեներներ կրթելու և պրոֆեսիոնալներին առաջ մղելու համար «Ինժեներական քաղաքը» կարող է մեծ քայլ առաջ լինել»։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League