Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում կզարգացնեն պարալիմպիկ մարզաձևեր. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարությունն այս հինգշաբթի հավանության կարժանացնի Հայաստանում հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգը, որը մշակել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը «Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության աջակցությամբ:

Հայեցակարգի գաղափարական հիմքը հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակության մարզական կյանքին ամբողջապես ինտեգրման գործընթացի ապահովումն ու անհատի լիարժեք իրավունքներից օգտվելու հնարավորության ընձեռումն է, ինչը ամրագրված է միջազգային իրավական նորմատիվ ակտերում:

Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ երկրագնդի մոտավորապես 10%–ը հաշմանդամություն ունեցող անձինք են: Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հրապարակած տվյալների՝ 2016 թ. հունիսի 30–ի դրությամբ հանրապետությունում հաշվառված են հաշմանդամություն ունեցող 202 հազար 839 անձինք, որը կազմում է բնակչության մոտ 7%–ը:

Ըստ նախագծի՝ երկրում գործող մարզադպրոցներից և ոչ մեկը չի համապատասխանում համընդհանուր դիզայնի պահանջներին. հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, նրանցից ոչ մեկը չունի հաշմանդամություն ունեցող պարապող երեխա կամ երեխաների խումբ:

Ծրագրով նախատեսվում է հաշմանդամային սպորտի բնագավառում համապատասխան մասնագետների առկայության ապահովում մինչև 2024 թ., ամառային և ձմեռային պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի մասնակցության վարկանիշի ձեռքբերում` յուրաքանչյուր խաղին առնվազն մեկ վարկանիշի ձեռքբերում, հաշմանդամություն ունեցող անձանց մարզական ուղղվածության բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հնարավորության ընձեռում, ինչպես նաև մինչև 2024 թ. հաշմանդամային սպորտով զբաղվող համագործակից մարզական ակումբների և հասարակական կազմակերպությունների ցանցի ստեղծում։

Նախատեսվում է նաև առնվազն հինգ նոր պարալիմպիկ և սուրդլիմպիկ մարզաձևերի զարգացման ծրագրերի մշակում և մինչև 2024 թ. այդ մարզաձևերի տարածում Հայաստանի առնվազն հինգ մարզերում:

Ըստ նախագծի՝ հայեցակարգի ընդունումը և կիրարկումը հնարավորություն կտան լուծել Հայաստանում հաշմանդամային սպորտի իրավական դաշտին վերաբերող խնդիրները, կխթանեն հաշմանդամություն ունեցող խմբերի անձանց` հասարակությանը ինտեգրվելու գործընթացը` ապահովելով նրանց լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքի մարզական ոլորտին, կբարելավեն հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտը:

Հայեցակարգում ներկայացված խնդիրների լուծման շնորհիվ կապահովվի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումը:

Հայեցակարգի մշակման հիմնական նպատակն է՝ Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ կենսակերպի գաղափարի արմատավորման և տարածման, տարբեր խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակությանն ինտեգրվելու գործընթացի խթանումը, հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը բոլոր մակարդակներում անցկացվող մարզական միջոցառումներին, մարզական և առողջարարական գործունեության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվելու հնարավորություն ունենալուն նպաստելը, հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզական և առողջարարական վայրերի մատչելիության ապահովումը։

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns