Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ

SOCIETY

Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Երևանի օրերի շրջանակում ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սմոլնիում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ: Ողջունելով Երևանի քաղաքապետին` նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն կարևորել է երկու քաղաքների սերտ համագործակցության շրջանակում Երևանի օրերի անցկացումը: 
«Երկու քաղաքների միջև ստորագրված համագործակցության 2015-2020 թթ. ծրագրի ընթացքը մեկ անգամ ևս փաստում է, որ գործընկերային մեր հարաբերություններն իսկապես արդյունավետ են, հաջողված ու հեռանկարային: Այս հարցում, պարոն քաղաքապետ, անշուշտ, իր դերակատարումն ունի երկու քաղաքների միջև հաստատված փոխգործակցության ծրագրի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ Ձեր հետևողականությունը, որը հնարավորություն է տալիս այն դարձնել առավել առարկայական ու շոշափելի: Երևանը մեզ համար բարեկամ և հուսալի գործընկեր է, ինչը մենք բարձր ենք գնահատում: Համոզված եմ, որ Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում կանցնեն հավուր պատշաճի», - նշել է Գեորգի Պոլտավչենկոն:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի անցկացումը մեկ անգամ ևս փաստում է երկու քաղաքների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը և համոզմունք է հայտնել, որ այս հանդիպումը գործնական նոր որակ կհաղորդի Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ծրագրերի իրականացմանը: 
«Պարոն նահանգապետ, մենք բարձր ենք գնահատում երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված Սանկտ Պետերբուրգի կառավարության և անձամբ Ձեր ջանքերը: Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ձևավորված հարաբերություններն, անշուշտ, ոչ միայն գործնական լավ արդյունքներ են ապահովում, այլև աչքի են ընկնում իրենց խորը բարեկամական անշահախնդրությամբ: Արդեն լավ ավանդույթ է դարձել Սանկտ Պետերբուրգում Երևանի և Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի անցկացումը, որոնք կարևոր դերակատարում են ունենում երկու քաղաքների ճանաչելիության ավելացման գործում: Մեր համագործակցության գործնական հիմքի վկայությունն է նաև Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության ենթակայության կազմակերպությունների միջև այսօր ստորագրվելիք հուշագրերը», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Կողմերն առանձնակի կարևորել են նաև այցի շրջանակում կլոր-սեղան քննարկումների կազմակերպումը` նկատելով, որ դրանք հրաշալի հարթակ են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների ուղղությամբ իրականացվող համագործակցության ծրագրերի ընթացքը քննարկելու և առաջիկա անելիքները նախանշելու համար: 
Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին հրավիրել է հաջորդ տարի այցելել` Երևան մասնակցելու «Էրեբունի-Երևան 2800»-ամյակին նվիրված տոնակատարություններին: Սիրով ընդունելով հրավերը՝ Սանկտ Պետերբուրգի նահանգապետը վստահեցրել է, որ անպայման կայցելի և իր մասնակցությունը կունենա Երևանի հիմնադրման օրվան նվիրված հոբելյանական միջոցառումներին:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns