Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի հրեական համայնքը մինչ այժմ չունի սեփական տարածք

SOCIETY

Past.amը տեղեկացնում է, որ` Հայաստանի հրեական համայնքը, որն արդեն ավելի քան 25 տարի գործում է որպես հասարակական կազմակերպություն, դեռևս չունի իր սեփական տարածքը և ստիպված է տարածք վարձակալել: Սա ըստ համայնքի ղեկավար Ռիմմա Վարժապետյանի՝ Հայաստանում բնակվող հրեաների կարևորագույն խնդիրն է: Ու թեև բացի վարձակալված տարածքից հրեաները ժամանակ առ ժամանակ հավաքվում են նաև Փոքրամասնությունների կենտրոնում, սակայն, այն շատ փոքր տարածք է զբաղեցնում:

Ռիմմա Վարժապետյանի խոսքով՝ համայնքը շուտով պատրաստվում է մեծ շուքով նշել իրենց թերթի՝ «Մագեն Դավիդ»–ի (Դավիթի վահանը) հրատարակության 15–ամյակը, որը հրատարակվում է համայնքի միջոցներով և Հայաստանի միակ հրեական հրատարակությունն է: Ըստ հրեական համայնքի ղեկավարի՝ տոնակատարությունը հնարավորություն կտա ցույց տալ իրենց մշակութային ծրագիրն ու առաջնորդներին: Տոնին կմասնակցեն նաև բազմաթիվ հայտնի դեմքեր թե՛ Հայաստանից և թե՛ Իսրայելից, և հայաստանյան հրեաների համար շատ կարևոր է ևս մեկ անգամ մեծ բեմից ասել, որ իրենք այստեղ բարեկեցիկ կյանք են ապրում ու պատրաստ ենք շփման Հայաստանի բոլոր քաղաքացիների հետ:

– Տիկին Վարժապետյան, ըստ Ձեզ կա՞ն արդյոք նմանություններ հայկական և հրեական մշակույթներում: Որքա՞ն հեշտ կամ որքա՞ն դժվար է համակերպվել հայաստանյան կանոններին, սովորույթներին ու մշակութային առանձնահատկություններին:

– Միանշանակ դա շատ հեշտ է: Այստեղ հրեաներն իրենց կոմֆորտի մեջ են զգում: Մեր ժողովուրդների մտածելակերպը բավական բարձր մակարդակի վրա է: Մենք լավ տիրապետում ենք հայերեն լեզվին, հատկապես երկրորդ սերունդը: Գումարած դրան ընտանիքների սովորույթները, կարելի է ասել, գրեթե միատեսակ են. վերաբերմունքը մեծերի, երեխաների, հայրենիքի նկատմամբ: Այնպես որ, մենք չենք կարող ասել, թե մեզ համար այստեղ դժվար է ադապտացվել, ընդհակառակը՝ շատ դյուրին է, և դա ինչ–որ տեղ փոքր–ինչ անհանգստացնում է հրեական համայնքին, որովհետև մենք ցանկանում ենք ինքնաիդենտիֆիկացվել հենց հրեական տեսանկյունից:

– Ի՞նչ պետք է անի իր ոչ հարազատ երկրում ապրող քաղաքացին սեփական մշակութային, հոգևոր ես–ը չկորցնելու համար:

– Նախևառաջ պետք է լինել համայնքի անդամ: Ես չեմ խոսում ինքնակրթության, ներքին կուլտուրայի մասին, արմատների, մշակույթի, պատմության, ավանդույթների և սովորույթների նկատմամբ հետաքրքրվածության մասին: Սակայն երբ մարդ գտնվում է համայնքի մեջ, դա հեշտացնում է ինքնապահպանումը: Մեզ մոտ կա դպրոց, դասընթացներ ենք անցկացնում, թերթ ու կայք ունենք:

– Հայաստանի հրեական համայնքի մշակութային կյանքում այսօր կա՞ն խնդիրներ, եթե այո՝ որո՞նք են դրանք:

– Կարևորագույն խնդիրն այն է, որ չունենք տարածք, վարձակալում ենք այն: Հայաստանում չկա ո՛չ Իսրայելի դեսպանատուն և ո՛չ էլ հյուպատոսություն: Մենք որպես այդ բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչը և դեմքը Հայաստանում շատ հյուրեր ենք ունենում, սակայն մինչ օրս տարածքի խնդիրը լուծված չէ:

– Ի՞նչպես կարելի է այդ հարցը լուծել, և մինչ այժմ ձեր դիմումներին ի՞նչ պատասխաններ եք ստացել:

– Արդեն 20 տարի է մենք խնդրում ենք ու պատասխան չենք ստանում: Ուկրաինական, ասորական համայնքները ունեն իրենց տարածքները: Գիտեք, միշտ էլ խոստումներ են տրվել: Անգամ նոր վարչապետին ենք դիմել, և նա նույնպես խոստացել էր լուծել այս խնդիրը: Սակայն դեռևս արձագանք չկա:

Բացի այս մենք շատ կարևոր ծրագիր ունենք: Եղեգիս գյուղում տարիներ առաջ հայտնաբերված 12–րդ դարի հրեական գերեզմանատան և բնակավայրի հետագա պեղումների արդյունքում բազմաթիվ գտածոներ կան, և մենք ցանկանում ենք թանգարան ստեղծել այդ ամենը պահպանելու նպատակով: Ի սկզբանե ցանկանում էինք Երևանում կառուցել, սակայն գիտակցում ենք, որ դա շատ դժվար է, քանի որ Երևանում գնել հողակտոր, հետո վրան շենք կառուցել շատ ավելի թանկ է, իսկ մենք չունենք այդպիսի միջոցներ: Այժմ մենք հովանավորներ ենք փնտրում, անգամ ունենք թանգարանի նախագիծը: Ցուցադրելու և ասելու շատ բան կա: Հնագիտական պեղումների արդյունքում բավական շատ իրեր են հայտնաբերվել: Ցանկանում ենք աշխարհին ցուցադրել, որ դեռևս հնագույն դարերում և 11–րդ դարում այստեղ հրեաներ են բնակվել:

Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnership