Հայտնաբերվել է ցունամիից ջրի տակ անցած հնագույն հռոմեական քաղաք
INTERNATIONAL NEWSԹունիսի ազգային ժառանգության ինստիտուտի հնագետները հայտնաբերել են հնագույն հռոմեական Նեապոլիս քաղաքի փլատակները։ Քաղաքն ավերվել էր 365թ. հուլիսի 21-ին ցունամիի պատճառով։ Հետազոտողները գտել են փողոցներ, հուշարձաններ եւ ձկան սոուս պահելու համար նախատեսված բաքեր, հայտնում է ScienceAlert–ը։
Քաղաքի ավերակները տարածվում են 20 հա մակերեսով եւ գտնվում են Թունիսի հյուսիս–արեւելքում՝ Նաբուլի մոտ։ Նեապոլիսը հիմնադրվել է մ.թ.ա. 5-րդ դարում։ Քաղաքի անունը հունարեն նշանակում է «Նոր քաղաք»։ Պատմաբանները կարծում են, որ քաղաքի մի մասն անհետացել է երկրաշարժի հետեւանքով։ Բնական տարերքի պատճառով Կրետե կղզու որոշ հատվածներ 10 մետրով տեղաշարժվել են։
Անհետացած քաղաքի որոնումներն ընթանում էին 2010 թվականից։ Արշավախմբի ղեկավար Մունիր Ֆանտարի խոսքով՝ բացահայտումը գիտնականներին թույլ կտա վստահորեն պնդել, որ քաղաքը Հին Հռոմի առեւտրային կենտրոններից մեկն է եղել։



