Սփյուռքի նախարարությունը հյուրընկալել է բուլղարահայ աշակերտների և ուսուցիչների խմբին
INTERNATIONAL NEWS«Ուխտագնացություն դեպի մայր Հայաստան» այցի շրջանականերում Հայաստանում գտնվող բուլղարահայ աշակերտների և ուսուցիչների խումբը՝ Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանի ղեկավարությամբ, սեպտեմբերի 5-ին հյուրընկալվել է ՀՀ սփյուքի նախարարությունում: Հանդիպմանը մասնակցում էին նաև աշակերտների ծնողներ և բուլղարացի երիտասարդներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Սփյուռքինախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանըբարձր գնահատեց հայրենաճանաչությանը միտված այցը: «Սփյուռքինախարարությունը ձեր տունն է, հյուրընկալ օջախ, որտեղ դուք միշտսպասված եք: Հայրենիք եք եկելՀայաստան-Սփյուռք համահայկական 6-րդհամաժողովի նախաշեմին, որին կմասնակցեն 1400 հայեր աշխարհի 70 երկրներից, և որն ապացուցում է՝ Սփյուռքըներկա է մեր երկրի պետականաշինության, զարգացման, առաջընթացի գործընթացներում: Դուք եք ապագանկերտողները: Մեր Հայրենիքը զուրկ է նավթից և գազից, սակայն այն շահեկանորեն տարբերվում է շատ երկրներիցիր ստեղծագործ մտքով և ներուժով»,- նշեց Սերժ Սրապիոնյանը: Նա առանձնակի ողջունեց նաև հանդիպմանը ներկա բուլղարացի երիտասարդներին՝ ընդգծելով, որ մեր երկու ազգերը մշտապես եղել են բարեկամներ և գործընկերներ:
Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց նախարար Հրանուշ Հակոբյանին, Սփյուռքի նախարարության աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր նպաստում, աջակցում են Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդմանը, Սփյուռքում հայ ինքնության, մշակույթի, մայրենիի պահպանմանը: «Դեպի Հայրենիք այս ուխտագնացությաննպատակը Հայաստանի քաղցրությունը, հայրենի հողի ուժը զգալն է: Երբ ես տեսնում եմ այս երեխաների, երիտասարդների ոգևորությունը, հասկանում եմ, որ ոչ մի ջանք իզուր չի անցել»,-նշեց Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը:
Այնուհետև բուլղարահայ պատանիները պատմեցին իրենց տպավորությունների, զգացողությունների մասին:
Հանդիպման ավարտին հյուրերին ողջունեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և նրանց հրավիրեց մասնակցելու նախարարության ծրագրերին:
Պատանիները նշեցին, որ հաջորդ անգամ Հայաստան կգան «Արի տան» շրջանակներում»:



